«Հայաստան» հիմնադրամը հովանավորել է Սասունիկի մանկապարտեզի կառուցումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի կառուցած մանկապարտեզն Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում կյանքի է կոչվել հիմնադրամի` Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի հովանավորությամբ (գյուղապետարանի համաֆինանսավորմամբ): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, օրեր անց երկհարկանի մանկապարտեզը` կահավորված եւ բարեկարգ բակով, իր հարկի տակ կընդունի գյուղի 100 մանկահասակ երեխաներին:

Մանկապարտեզը սպասված նվեր է համայնքի համար: Գյուղապետ Արման Մարգարյանի խոսքով` 4000 բնակիչ ունեցող համայնքը 1998 թվականից այս կողմ մանկապարտեզի շենք չի ունեցել: Նախադպրոցական տարիքի երեխաների համար գյուղի դպրոցում հարմարեցված դասասենյակը ծառայում էր որպես նախակրթարան, իսկ ավելի փոքրերն ընդհանրապես զրկված էին մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից: Քչերը կարող են իրենց թույլ տալ երեխային մարզկենտրոնի մանկապարտեզ տանել:

Բրիտանահայ համայնքը ծրագրեր է ստանձնում, մասնավորապես, կրթության եւ առողջապահության ոլորտներում: «Մեր մանուկների առողջ միտքն ու առողջ մարմինն է, որ պիտի ապահովի մեր երկրի առաջընթացը»,- հավաստել է Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ տիկին Արմինե Կարապետը, ով երկար տարիներ իր նվիրումն է բերում հայրենիքին:

Հայերեն English

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների, ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին