Հայաստանում 11-րդ տարին իրականացվող «Թանգարանային գիշեր»-ը դարձել է ընտանեկան տոն

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն 11-րդ տարին իրականացվող Թանգարանային գիշերը դարձել է ընտանեկան տոն: Եթե նախկինում այդ օրը այցելուների հոսքը բաղկացած էր հիմնականում երիտասարդներից, ապա վերջին տարիներին «Թանգարանային գիշեր»-ներինԵրևանի և մարզերի թանգարաններ սկսել են այցելել ընտանիքներով: Այս մասին մայիսի 15-ին լրագրողներին տեղեկացրեց ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ, Գրականության և արվեստի թանգարանի գիտաշխատողՄարինե Հարոյանը:

«Ես չեմ մոռանա առաջին Թանգարանային գիշերը Երևանում, երբ գիշերը Պատմության թանգարանը ողողված էր լույսերով և ներկա էին շատ երիտասարդներ: Իսկ վերջին տարիներին այդ օրըընտանիքներով այցելությունները խոսում են այն մասին, որ մենք վերականգնում ենք ընտանիքներով թանգարան այցելություն ավանդույթը»,- նշեց Մարինե Հարոյանը:

Նա հավելեց, որ անցած տարի Թանգարանային գիշերվա շրջանակներում Գրականության և արվեստի թանգարանի առաջին այցելուն մի ընտանիք էր, որի դպրոցահասակ երեխային իրենք նվիրեցին դասարանով անվճար թանգարան այցելության քարտ:

Այս տարի Թանգարանային գիշերվա խորագիր ԻԿՕՄ-ն ընտրել է «Թանգարան՝ հիշողության վկաներ» անվանումը, ինչը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որին միանալու են կոորպորատիվ թանգարանները, որոնք գործում են Հայաստանում և Արցախում, օրինակ՝ Երևանի կոնյակի գործարանի և Կենտրոնական բանկի թանգարանները:

Այս տարի Հայաստանում Թանգարանային գիշերը տեղի կունենա մայիսի 16-ին, երբ թանգարանները կգործեն 18:00-24:00 և մուտքն ազատ կլինի,իսկ մայիսի 18-ին՝ Թանգարաների միջազգային օրը, իրենց միակ հանգստյան օրը, բոլոր թանգարանները կգործեն մինչև 18:00-ը և մուտքը կլինի կրկին անվճար:

«Թանգարանային գիշերը գնալով թափ է ստանում ոչ միայն իր ծավալուն միջոցառումներվ, այլ նաև իմաստավորվում է, որովհետև, յուրաքանչյուրն ունենալով իր ուղղվածությունը, թանգարանները ձգտում են այդ օրը միջոցառումներն իրականացնել ըստ իրենց թեմատիկաների», - ասաց ԻԿՕՄՕՍ-ի հայաստանյան գրասենյակի նախագահ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

Խոսելով թանգարանների մուտքի անվճար լինելու և որոշ թանգարանների ներկայացուցիչների անհնագստության մասինառ այն, որ շատերը հետաձգում են թանգարաններ այցելությունը մինչև Թանգարանային գիշեր, որպեսզի չվճարեն մուտքի համար, Մարինե Հարոյանն ասաց, որ թանգարանների խնդիրը միայն գումար վաստակելը չէ:

«Թանգարաններում անվճար այցելությունների օրերը շատ են, սակայն մարդիկ Թանգարանային գիշերը շատ են գնում թանգարան, քանի որ այդ օրը, բացի մշտական ցուցադրությունից, տեղի են ունենում նաև բազմաթիվ այլ հետաքրքրի միջոցառումներ: Եթե մենք միշտ աշխատենք նման կերպ՝ այցելուն կգա թանգարաններ անկախ մուտքի վճարի առկայությունից»,- նշեց Մարինե Հարոյանը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը, ներկայացնելով այս տարի Թանգարանային գիշերը արգելոց-թանգարանում կայանալիք միջոցառումները, տեղեկացրեց, որ մինչև կեսգիշեր թանգարանի բաց լինելուց բացի, ժամը 18:30-20:00 տեղի կունենան Արևմտյան Հայաստանի հուշարձաններին և ուրարատական ժամանակաշրջանին նվիրված դասախոսություններ, թատերական և երաժշտական կատարումներ, որոնց կմասնակցեն մասնագիտությամբ հնագետերաժիշտները, Ինչպես նաև՝ այցելուները հնարավորություն կունենան գիշերը զբոսնել լուսավորված միջնաբերդում:

«Թանգարանային գիշերը տեղի է ունենում մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան նախորդող կամ հաջորդ շաբաթ երեկոն: Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977թ.-ից, իսկ Թանգարանային գիշերի նշելը ձևավորվել է ինսսունականներից, Բեռլինում, որից հետո ֆրանսիացիները շարունակեցին ավանդույթը՝ դարձնելով այն միջազգային: Մինչև 2011թ. այն կոչվում էր Թանգարանանային գարուն: Հայաստանը Թանգարանային եվրոպական գիշերվան միացել է 2005 թվականին», - անդրադառնալով տոնի հիմնման պատմությանը՝ ասաց ԻԿՕՄՕՍ-ի հայաստանյան գրասենյակի նախագահը:

Հայերեն

Ակունք համայնքը հրավիրում է հողամասի աճուրդի

Կոտայքի մարզի Ակունք համայնքն օգոստոսի 25-ին հրավիրում է աճուրդի

Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում

Մեծ սիրով կողջունենք ՀՀ վարչապետի այցը Իրան՝ ստորագրելու ռազմավարական փաստաթուղթը. դեսպան

ԵՄ-ի նվերը Հայաստանին. հեռակառավարվող ականազերծման մեքենան կօգնի կարևոր խնդիրների լուծմանը

Կորեայի Հանրապետությունը 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

ԱՄՆ-ի հարվածներն Իրանին «միանգամայն անհրաժեշտ» էին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները՝ Թուրքիային F-35-երի հնարավոր մատակարարման վերաբերյալ

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք

Թրամփի վարչակազմը վերացնում է OpenAI-ի GPT-5.6-ի նկատմամբ սահմանափակումները. Axios