Կանադայի Սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դիրքորոշումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Սենատը վերահաստատել է դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում` վերահաստատելով 2002 թվականի հունիսին ընդունած բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Horizon Weekly պարբերականը:«Պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Կանադան հավատարիմ է մնում այն սկզբունքներին, որոնք մենք տարածել են ողջ աշխարհում: Ցանկացած երկիր, որը ցանկանում է ճնշել իր անցյալը, ցանկացած երկիր, որը չի առերեսվում իր անցյալին, ձախողման լուրջ ռիսկի է ենթարկում սեփական պատմությունից իրենց ազատելու հնարավորությունը»,- իր հայտարարության մեջ նշել է սենատոր Թանհ Նայի Նգոն: Նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին «այս ծանրագույն հանցագործությունը մնում է անպատասխան, քանի որ Թուրքիան հրաժարվում է այն ճանաչել»: «Կանադայի խորհրդարանը անտարբեր չմնաց Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած կոտորածներին: Մենք պետք է քաջալերենք արդարությունը, մարդու իրավունքները, հանդուրժողականությունը և ժողովուրդների խաղաղ համակեցությունը, քանի որ դա է ճիշտը: Ինձ համար պատիվ է խոսել այս պալատում Հայոց ցեղասպանության տարելիցին, և վերահաստատելու մեր անփոփոխ հանձնառությունը 44 բանաձևին, որն ընդունվել է 2002 թվականի հունիսին»,- ասել է սենատորը:

Կանադայի Սենատի խոսնակ Լեո Հուսակոսը բացման խոսքում ևս անդրադարձել է Ցեղասպանության փաստին, ինչպես նաև ողջունել Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանին և դահլիճում ներկա հայ համայնքի մյուս ներկայացուցիչներին:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան