Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում կայցելեն տարածաշրջան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելացնել հանդիպումների հաճախականությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը` մեկնաբանելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ Վաշինգտոնում ունեցած հանդիպման արդյունքները:

«Նախագահների հնարավոր հանդիպման ամսաթիվը դեռ չի որոշվել, սակայն երկու նախագահներն էլ հայտնել են, որ ցանկանում են ակտիվացնել երկխոսության ընթացքը: Այժմ մենք նման երկխոսության կազմակերպության հնարավորություն ենք փնտրում»,- ասել է Ուորլիքը: Դիվանագետի խոսքով, միջնորդների դերը կայանում է հենց բանակցությունների շրջանակների նախապատրաստման մեջ: «Մենք շուտով տարածաշրջան կայցելենք նախագահների հանդիպումը նախապատրատելու նպատակով»,- հայտնել է Ուորլիքը:

Դրական գնահատելով Սարգսյանի հետ հանդիպման արդյունքները` Ուորլիքը նշել է, որ իր տպավորությամբ, հակամարտության բոլոր կողմերը ցանկանում են խնդրի խաղաղ կարգավորման հասնել: «Ես հավատում եմ, որ թե’ նախագահ Սարգսյանը, թե’ նախագահ Ալիևը, ցանկանում են բանակցությունների միջոցով լուծում գտնել այս հակամարտությանը, մի հակամարտություն, որը չափից ավելի երկար է շարունակվում, որն արդեն չափից ավելի մարդու կյանք է խլել: Մենք ցանկանում ենք այս ամենին վերջ դնել»,- ասել է համանախագահը: Դիվանագետի խոսքով, տարածաշրջան նախատեսված այցի ընթացքում միջնորդները կարող ենք հանդիպել նաև ԼՂ իշխանությունների հետ:

Հայերեն English Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին