Մեկնարկում է Թալալյան եղբայրների անվան 6-րդ փառատոնը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մայիսի 17-ից հուլիսի 15-ը «Արս Լունգա» հասարակական կազմակերպությունը Երևանում կանցկացնի Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի հանրապետական 6-րդ փառատոնը(գեղարվեստական ղեկավար՝Արամ Թալալյան, տնօրեն` Ջուլիետա Վարդանյան):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փառատոնի շրջանակում կներկայացվեն «Իսպանական կամերային երաժշտություն», «Համերգ` նվիրված 2 համաշխարհային պատերազմների անմեղ զոհերի հիշատակին», «Դասական կամերային ստեղծագործություններ», «Կամերային երաժշտության երեկո Մարինա Մանուկյանի հետ», «ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացան և կատարելագործման նպատակային ծրագրի անդամներ», «Գ. Ռաֆայելյանի դասարանի դափնեկիր թավջութակահար սաներ» համերգային ծրագրերը, ինչպես նաև համերգներ՝ նվիրված հայ կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի 95-ամյա, Գագիկ Հովունցի 85-ամյա, Ռուբեն Սարգսյանի 70-ամյա, Վարդ Մանուկյանի 60-ամյա և վրացի անվանի կոմպոզիտոր Սուլխան Ցինցաձեի 90-ամյա հոբելյաններին:

Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի հանրապետական 6-րդ փառատոնին կմասնակցեն Հայաստանիպետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակը` Մերի Մարգարյան (I ջութակ), Հայկ Մանուկյան (II ջութակ), Վաչե Հովեյան (ալտ), Արամ Թալալյան (թավջութակ),«Արս լունգա» դուետը` Արամ Թալալյան (թավջութակ), Ջուլիետա Վարդանյան (դաշնամուր):

Ծրագրումկհնչեն Ալ. Հարությունյանի, Վ. Մանուկյանի, Ս.Ցինցաձեի, Մ. Կոկժաևի, Ա. Բաբաջանյանի, Վ. Շարաֆյանի, Գ. Հովունցի, Ռ. Սարգսյանի, Ս. Նաղդյանի, Յ. Յակուլովի,Խ. Տուրինայի, Է. Գրանադոսի, Մ. դե Ֆայայի, Մ. Բրոնների, Վ. Մոցարտի, Լ. վան Բեթհովենի, Յ. Հայդնի, Ֆ. Մենդելսոնի, Ռ. Շումանի, Յ. Բրամսի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Համերգները տեղի կունենան մայիսի 17-ին և հունիսի 19-ինԿոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, մայիսի 19-ին, հունիսի 8-ին, հուլիսի8-ին և հունիսի 10-ին Ա.Խաչատրյանի տուն-թանգարանում, հուլիսի 15-ին`Գաֆեսճյան արվեստի կենտրոնում։

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը