ՀՀ ԱԳ նախարարը և հոլանդացի պատգամավորները քննարկել են Ցեղասպանության միջազգային ճանաչումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 12-ին ընդունել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բազմակուսակցական պատվիրակությանը՝ Սոցիալիստական կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Հարի վան Բոմելի գլխավորությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարար Նալբանդյանը, ողջունելով Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակության առաջին այցը Հայաստան, ընդգծել է, որ խորհրդարանական փոխայցելությունները կարևոր են երկկողմ համագործակցության զարգացման տեսանկյունից։

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել դեռ 2004թ. Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար և կարևորել, որ պատգամավորները շարունակաբար հետևողական մոտեցում են ցուցաբերում այս հարցում։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարևորել է ապրիլի 9-ին Նիդերլանդների խորհրդարանում Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նոր բանաձևի ընդունումը։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցող միջոցառումների, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի, ժխտողականության դեմ պայքարի և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հոլանդացի պատգամավորները նշեցին, որ այցի գլխավոր նպատակը Հայաստանի և Նիդերլանդների միջև հարաբերությունների զարգացմանն իրենց նպատը բերելն է, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումներին ծանոթանալը։ Հյուրերը հույս են հայտնել, որ խորհրդարանական պատվիրակության այցին կհետևեն այլ բարձրաստիճան պատվիրակությունների այցեր Հայաստան։

Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։

Հանդիպմանը անդրադարձ է արվել Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հոլանդացի խորհրդարանականներին մանրամասն ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ գործադրվող ջանքերը։

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան