Քաղաքականություն

Ավստրալական Ուիլաբիի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող միջնորդագիր

1 րոպեի ընթերցում

Ավստրալական Ուիլաբիի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող միջնորդագիր

ՍԻԴՆԵՅ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիդնեյի հյուսիսային ափին գտնվող ավստրալական Ուիլաբի վարչական տարածքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող միջնորդագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբից, մայիսի 11-ին Ուիլաբիի քաղաքային խորհուրդը քննարկել է միջնորդագիրը, որում նշվում է. «Ուիլաբի քաղաքի խորհուրդը ճանաչում է հայ, հույն և ասորի ժողովուրդների դեմ Օսմանյան կառավարության կողմից 1915-1922 թվականների ընթացքում իրականացրած ցեղասպանությունը և դատապարտում այս և մյուս բոլոր ցեղասպանական գործողություններն ու մարդկության դեմ հանցագործությունները` որպես անհանդուրժողականության բացարձակ դրսևորում»:

Միջնորդագիրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում ներկայացրել է ավստրալահայ համայնքի վաղեմի բարեկամ, քաղաքային խորհրդի անդամ Ջոն Հուփերը:

Այս կերպ Ուիլաբին դարձավ ավստրալական երկրորդ ինքնակառավարման մարմինը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այստեղ են բնակվում հազարավոր հայեր, գործում են հայկական եկեղեցիներ և համայնքային կենտրոններ:

Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին ինքնակառավարման մարմինը եղել է Ռայդ քաղաքը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում