Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ԼՂՀ և ՀՀ կառավարությունների փոխգործակցության մակարդակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ԼՂՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ և ԼՂՀ վարչապետների նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ու Արցախի կառավարությունների անդամների հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը և ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Հայաստանի վարչապետը ողջույնի խոսքում բարձր է գնահատել փոխգործակցության մակարդակը՝ նշելով, որ ցանկացած առիթ օգտագործվում է երկու կառավարությունների միջև առկա համագործակցությանն անդրադառնալու, ծագած խնդիրները քննարկելու և դրանց օպերատիվ լուծումներ տալու նպատակով: Հովիկ Աբրահամյանը, ընդգծելով Արցախի անվտանգության ու զարգացման ապահովման նշանակությունը յուրաքանչյուր հայի համար, կարևորել է ՀՀ-ի և Սփյուռքի ակտիվ մասնակցությունն այդ գործում:

Եռատոնի միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախ ժամանածՀՀ գործընկերներին ողջունելով՝ ԼՂՀ կառավարության ղեկավար Արայիկ Հարությունյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Արցախի նկատմամբ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքի համար: Նա կարևորել է երկու հանրապետությունների գերատեսչությունների միջև առկա համագործակցությունը՝ այն համարելով կառուցողական ու արդյունավետ:

Հաջորդիվ Հայաստանի և Արցախի գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են համագործակցության մեխանիզմներն ու արդյունքները, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ առաջարկությունները:

Հանդիպման ավարտին երկուստեք ևս մեկ անգամ ընդգծվել է Արցախի զարգացմանն առնչվող ծրագրերին արագ արձագանքելու՝ ՀՀ գործադիր իշխանության պատրաստակամությունը և ձեռք են բերվել կոնկրետ համաձայնություններ հետագա համագործակցության վերաբերյալ:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան