Գիգլզ անունով խոզը դարձել է Ֆլինտ քաղաքի քաղաքապետի թեկնածու

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիգլզ անունով խոզը դարձել է ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Ֆլինտ քաղաքի քաղաքապետի պաշտոնական թեկանծու: Այս մասին գրում է Detroit Sun Times-ը: Թեկնածությունն առաջադրվել է տեղի իրավաբան Մայքլ Յունիգի ջանքերի շնորհիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, իրավաբանը պարզաբանել է, որ նման բան որոշվել է այն բանից հետո, երբ նախկինում սպանության համար դատապարտված քաղաքային խորհրդի անդամներից մեկը հայտարարել է քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Իրավաբանի խոսքով, նման թեկնածուն վատ ազդանշան կլինի Ֆլինտի համար:

Նա նաև քննադատել է մեկ այլ թեկնածուի, ով դատապարտվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար:

«Երբ ես կարդում էի այս մարդկանց մասին, մտածեցի, որ Գիգլզն ավելի արժանի թեկնածու կլինի: Եվ ես ճշմարտացի եմ», - նշել է իրավաբանը:

Յունիգն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ Գիգլզը երբեք մարդ չի սպանել և քաղաքացիներին վտանգի չի ենթարկել՝ խմած երթևեկելով: Նա սիրալիր և խելացի կենդանի է, սա ավելին է, քան կարելի է ասել որոշ այլ թեկնածուների մասին:

Հայերեն English

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը