Վարչապետը հանձնարարեց օրենսդրական նախագծերը պատգամավորներին ներկայացնել քննարկումից առնվազն մեկ շաբաթ առաջ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելուց առնվազն մեկ շաբաթ առաջ պատգամավորներին ներկայացնել քննարկվելիք օրենսդրական նածխագծերը: «Արտահերթ նստաշրջանները հրավիրելիս բաց ունենք: Պատգամավորներին ուշ են ուղարկվում նախագծերը, և նրանք ծանոթ չեն լինում դրանց: Հանձնարարում եմ, որ ուշադիր լինեք և գոնե պատգամավորները մեկ շաբաթ ժամանակ ունենան նախագծերին ծանոթանալու համար: Ճիշտ է, մենք ունենք նաև հրատապ խնդիրներ, նախագծեր, բայց դա նաև ավելորդ խոսակցությունների տեղիք է տալիս: Այս հարցով, խնդրում եմ, ուշադիր լինեք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դիմելով Դավիթ Հարությունյանին՝ ասաց Հովիկ Աբրահամյանը:
Միաժամանակ, կառավարության ղեկավարը հանձնարարեցբոլոր գերատեսչությունների մամուլի ծառայությունների ղեկավարներին՝ կառավարության Տեղեկատվության և վերլուծության կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանի համակարգմամբ հանրությանը լայնորեն ներկայացնել ԱԺ-ում քննարկվող նախագծերը:«Մենք ունենք բաց, որի մասին ես միշտ խոսել եմ: Օրինակ,վերջերս Ազգային ժողովում ներկայացրեցինք Եկամտահարկի մասին օրենքը: Այն, ինչի մասին օրենքում խոսվում էր, գրված էր, դրա մասին պատգամավորների մի մասն ընդհանրապես չէր խոսում, կարծես խոսում էին այլ նախագծի մասին: Ես դա կապում եմ երկու խնդրի հետ: Առաջին՝ մենք վատ ենք ներկայացնում, երկրորդ՝ տվյալ պատգամավորը ծանոթ չէ օրենքի նախագծին, այն չի կարդացել: Այդ պատասխանատվությունը ես ցանկանում եմ վերցնել մեզ վրա: Մենք պետք է ճիշտ, բաց, թափանցիկ ներկայացնենքդրանք, որպեսզիպատգամավորներն ընկալեն»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը հանձնարարեցբոլոր նախարարներինևփոխնախարարներին՝ԱԺ-ումօրենքի նախագիծը ներկայացնելիսլինելուշադիր: Այս հարցը, վարչապետի խոսքով, կառավարությանհամար կարևորէևիրենց ցանկանում են այսուղղությամբ համագործակցությունն ԱԺ-ի հետ դնել ավելի արդյունավետ հիմքերի վրա: