Սիրիայի նախագահը Նահատակների օրվա իր ելույթում հիշատակել է Հայոց ցեղասպանության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը մայիսի 6-ին Նահատակների օրվա առիթով իր ելույթում խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նախագահը նշել է հարյուր տարի առաջ օսմանցիների հանցագործությունների մասին, որոնք իրականացվել են սիրիացի ազգայնականների նկատմամբ՝ ավելացնելով, որ դրանով օսմանցիների հանցագործությունները չեն սահմանափակվել, այլ տարածվել են՝ ընդգրկելով միլիոնավոր հայերի, ասորիների, ովքեր այն ժամանակ բնակվել են Օսմանյան իշխանության տակ: «Այսօր կրկնվում են այդ հանցագործությունները նույն կերպ, սակայն տարբեր անուններով ու գործիքներով»,- նշել է Ասադը՝ ավելացնելով, որ հարյուր տարի առաջ դահիճը Ջեմալ Փաշան էր, իսկ այսօր՝ Էրդողանը:

Ասադի խոսքով Ջեմալ փաշայի հետևորդը Էրդողանն է, ով աջակցում է Սիրիայում գործող զինված խմբավորումներին, որոնք տարբեր հանցագործություններ են իրականցնում Սիրիայի խաղաղ բնակչության դեմ: Նախագահը վստահորեն շեշտել է, որ սիրիական բանակը կհաղթի պատերազմում: Նա խոստացել է ամրապնդել ուժերը Իդլիբի նահանգում, որտեղ թեժ մարտեր են ընթանում կառավարական ուժերի և «Ջեյշ ալ ֆաթհ» ծայրահեղական խմբավորման միջև:

Նահատակների օրվա առիթով Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն այցելել է ռազմական ուսումնարան, որտեղ սովորում են զոհված հերոսների զավակները:

Ավելի վաղ՝ ապրիլի 24-ին, Երևանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին իրենց մասնակցություն էր բերել սիրիական պատվիրակությունը Սիրիայի խորհրդարանի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամի գլխավորությամբ:

Հայերեն English Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը