Եվգենի Կիսինը և «Հովեր»-ը պատրաստվում են Ցեղասպանության տարելիցին նվիրված նյույորքյան համերգին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը և «Հովեր» կամերային երգչախումբը (գեղարվեստկան ղեկավար Սոնա Հովհաննիսյան) պատրաստվում են մայիսի 26-ին համերգով հանդես գալ Նյու Յորքի «Քարնեգի հոլ»-ում: Միջոցառումը տեղի կունենա «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կողմից իրականացվող և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգաշարի շրջանակում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնից, համերգի ծրագիրն ընդգրկում է Կոմիտասի, Ազիզյանի, Շարաֆյանի, Մանսուրյանի, Բաբաջանյանի, Պենդերեցկու, Շոպենի ստեղծագործությունները:

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի նախաձեռնության վերջին համերգը տեղի է ունեցել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ապրիլի 26-ին: Երեք անվանի մենակատարներ՝ ջութակահար Մաքսիմ Վենգերովը, թավջութակահար Միշա Մայսկին և շեփորահար Սերգեյ Նակարյակովը Բելգիայի ազգային նվագախմբի հետ՝ մաեստրո Ջորջ Փեհլիվանյանի ղեկավարությամբ, իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին:

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի՝ Ցեղասպանության տարելիցին նվիրված նախաձեռնության մեկնարկը տրվեց մարտի 5-ին: Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, էստոնացի հայտնի ջութակահար, դիրիժոր Անդրես Մուսթոնեյի ղեկավարությամբ ներկայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երաժշտական ծրագրով: Տարվա ընթացքում ցեղասպանության տարելիցին նվիրված ութ համերգներ կկազմակերպվեն աշխարհի տարբեր երկրներում: Նախագծի շրջանակներում մի շարք անվանի արտիստներ հանդես կգան տարբեր երկրների հեղինակավոր բեմերում: Ծրագրին մասնակցում են Բելգիայի ազգային և Լա Սկալա ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի արքայական ֆիլհարմոնիկ և Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբերը, դիրիժորներ Վալերի Գերգիևը, Պինկաս Ցուկերմանը, Ջորջ Փեհլիվանյանը և Ջոն Աքսելորդը, մենակատարներ Եվգենի Կիսինը, Մաքսիմ Վենգերովը, Միշա Մայսկին, Ջուլիան Ռաչլին և Սերգեյ Նակարյակովը և այլք:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան