2035 թվականին Համացանցը կարող Է սպառել Մեծ Բրիտանիայում արտադրվող ամբողջ Էներգիան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի բնակիչների համար Համացանցից օգտվելու հնարավորությունը շուտով կարող Է սահմանափակվել, իսկ օգտատերերի որոշ կատեգորիաների համար՝ բաժնորոշվել կամ փակվել: Գլոբալ ցանցի ապագան, ինչպես հաղորդել Է The Telegraph-ը, կքննարկի Թագավորական ընկերությունը (գիտական կենտրոն, որը կատարում Է գիտությունների ազգային ակադեմիայի գործառույթները), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հիմնախնդիրներից մեկը, որը պլանավորում են հնչեցնել հանդիպման մասնակիցները, կապի կազմակերպման համար օգտագործվող մայրագծերի եւ ռոուտերների թողունակությունն Է: Որոշ տեղամասերում սարքավորանքի ուժերն այլեւս չեն պատում, իսկ օգտատերերի պահանջերն ու ցանկությունները շարունակում են աճել: Մասնագետները պնդում են, որ եթե Համացանցը շարունակի աճել ներկայիս տեմպերով եւ եթե չհայտնվեն տվյալների հաղորդման սկզբունքորեն նոր տեխնոլոգիաներ, ապա արդեն տասը տարի հետո ստիպված կլինեն առնվազն կրկնօրինակել գոյություն ունեցող ենթակառուցվածքը: Դա անխուսափելիորեն կհանգեցնի ցանց մուտքի զգալի թանկացման:

Բայց աշխարհի հնագույն գիտական ընկերություններից մեկի անդամներին շատ ավելի մտահոգում Է մի այլ հիմնախնդիր. Համացանցի օգտատերերի կարիքների համար մեծ Բրիտանիան ծախսում Է երկրում արտադրվող Էներգիայի ութ տոկոսը, ինչը համարժեք Է երեք ատոմակայանների արտադրողականությանը: Այս ցուցանիշը կրկնակի մեծանում Է յուրաքանչյուր չորս տարին մեկ: Այսինքն՝ տեսականորեն 2035 թվականին Համացանցը կարող Է սպառել Մեծ Բրիտանիայում արտադրվող ամբողջ Էներգիան:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում