Մեծ Բրիտանիայի ռեստորանները եւ խանութները «տոնում են» արքայադստեր ծնունդը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ռեստորանները, ֆիրմաները եւ խանութներն արքայադուստր Շառլոտայի լույս աշխարհ գալը «նշում են» տոնական ակցիաներով, նվերներով եւ զեղչերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Pizza Hut ցանցի մի քանի ռեստորաններ աղջկա անվան հայտարարումից հետո անվճար ճաշեր են խոստացել արքայադստեր անվանակից առաջին հարյուր հաճախորդուհիներին:

Համանման ակցիաներ են անցկացվում նաեւ Սուրբ Մարիամի հիվանդանոցից ոչ հեռու գտնվող ռեստորաններում եւ բարերում, հիվանդանոց, որտեղ ծնվել Է երեխան:

Արքայադստեր ծննդից մեկ օր Էլ չանցած վաճառքում հայտնվել են «Նա աղջիկ Է» մակագրություններով մարզաշապիկներ, իսկ երբ հայտնի Է դարձել անունը, Yorkshire Tea թեյի ընկերությունը թողարկել Է հատուկ թեյ Charlotte's Tea անվանումով: Բիսքվիտների հայտնի արտադրող Walkers-ը վաճառում Է "Royal birth" թխվածքաբլիթների հուշանվերային տուփեր:

«Շառլոտա» անունն այս օրերին զարդարել Է նաեւ լոնդոնյան հռչակավոր որոշ տաքսի-քեբերի:

Վարդագույնը դարձել Է Մեծ Բրիտանիայի խանութների պրոմ-ակցիաների հիմնական գույնը:

Ավելի վաղ Լոնդոնի քաղաքապետարանի London&Partners փիար ընկերության ղեկավար Գորդոն Ինսը հայտարարել Է, որ Քեմբրիջի դքսի եւ դքսուհու երկրորդ երեխայի ծնունդը կօգնի Լոնդոն ներգրավել ռեկորդային քանակությամբ զբոսաշրջիկների: Նրա խոսքով՝ 2015 թվականին արտասահմանից եւ Մեծ Բրիտանիայի մյուս տարածաշրջաններից Լոնդոն այցելած զբոսաշրջիկների թիվը կկազմի շուրջ 32 միլիոն, ինչը կգերազանցի 2013 թվականի արդյունքը, երբ ծնվել Էր արքայազն Ուիլյամի եւ նրա տիկնոջ Քեյթի ավագ որդին՝ արքայազն Ջորջը: Այն ժամանակ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Էր այցելել 29,1 միլիոն մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է