Մշակույթ

Վարդան Հովհաննիսյանի և Էմրե Գյուլթեքինի ձայնասկավառակը ցնցել է երաժշտագետներին

1 րոպեի ընթերցում

Վարդան Հովհաննիսյանի և Էմրե Գյուլթեքինի ձայնասկավառակը ցնցել է  երաժշտագետներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդան Հովհաննիսյանի և Էմրե Գյուլթեքինի համատեղ ձայնասկավառակը ցնցել է արևմտյան երաժշտագետներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Guardian պարբերականը, «Ադանա» ձայնասկավառակը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Թուրք Էմրե Գյուլթեքինի սազը և հայ Վարդան Հովհաննիսյանի դուդուկին ձայնասկավառակում տեղ գտած ստեղծագործույթունների կատարմանը միացել են Ջորիս Վանվինքերոյի կոնտրաբասը և Սիմոն Լելուի հարվածայինները:

Սա երկու երաժիշտվաղեմի ընկերների առաջին համագործակցությունն է, որը արևմտյան երաժշտահետներին հուզել է խորաթափանց և կարոտաբաղձ մեղեդիներով, որոնք համեմված են ազգային հնչեևանգներով: Ձայնասկավառակում տեղ են գտել նաև Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ստեղծագործություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում