Հայ կանայք ամենասեքսուալն են աշխարհում. Huffington Post-ի անդրադարձը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենասեքսուալ կանանց շարքում հայերն առաջինն են MissTravel-ի` իր հաճախորդների շրջանում կատարած ուսումնասիրության արդյունքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Huffington Post-ը, շուրջ 110 հազար ամերիկացիների շրջանում անցկացված հարցման արդյունքում որոշվել է, որ աշխարհի ամենասեքսուալ կանայք հայերն են, իսկ տղամարդիկ` իռլանդացիները:
Huffington Post-ը նշում է, որ հայ կանանց վարկանիշի նման բարձրացումը մեծապես հավանական է, որ կապված լինի Քիմ Քարդաշյանի անվան հետ:Ամենասեքսուալ կանանց շարքում հայերին հաջորդում են բարբադոսցիները, ամերիկուհիները, կոլումբացիները, անգլիացիները, ավստրալացիները, բրազիլուհիները, ֆիլիպինուհիները, բուլղարացիները և լիբանանցիները:
Ամենասեքսուալ տղամարդկանց շարքում իռլանդացիներից հետո հայտնվել են ավստրալացիները, պակիստանցիները, ամերիկացիները, անգլիացիները, շոտլանդացիները, իտալացիները, նիգերացիները, դանիացիներն ու իսպանացիները: