Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ծառայել են իրենց նպատակին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կազմկոմիտեի գնահատմամբ` ապրիլքսանչորսյան միջոցառումները ծառայել են իրենց հիմնական նպատակին: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը:

«Առաջին հերթին մեր առջև դրել էինք Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ միջազգային իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունն ավելի ընդհանրական համատեքստում` ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի շրջանակում ներկայացման ու հանրային կարծիքի մոբիլիզացման խնդիր: Կարծում եմ, որ գլոբալ համաժողովը իրոք դարձավ կարևոր քայլ ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի գործում: Դա միայն մեր գնահատականը չէ. բոլոր մասնակիցները, այդ թվում` մասնագիտացված կառույցները, արձանագրեցին, որ միջազգային հանրության ձայնն այդ օրերին լսելի դարձավ ու ցեղասպանության հանցագործությունը, որը, ցավոք սրտի, մեր օրերում էլ շարունակվող հանցատեսակ է, դարձավ միջազգային լրատվամիջոցների ու միջազգային հանրության ուշադրության կենտրոնական խնդիր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Վիգեն Սարգսյանը:

Բանախոսն առանձնահատուկ շեշտադրեց այն միտքը, որ գլոբալ ֆորումի մի շարք մասնակիցներ առաջարկել ու կոչ են արել Հայաստանին դառնալ առաջամարտիկ ցեղասպանագիտական թեմաների զարգացման հարցում ու երևանյան համաժողովը դարձնել պարբերական:

Անդրադառնալով սրբադասման կարգին` Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ այն ազգային-հոգևոր միասնականության գագաթնակերտը դարձավ: «Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումն ազգային համախմբման դրևսրում էր: Զանգերի ղողանջները, որ հնչեցին աշխարհի հայկական ու քույր եկեղեցիներում, ցույց տվեցին համաքրիստոնեական ու միջազգային հարգանքը Հայոց ցեղսպանության զոհերի հիշատակին ու սրբադասման կարգին համամասնակից դառնալու այդ եկեղեցիների ցանկությունը»,- շեշտեց պաշտոնյան:

Վիգեն Սարգսյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց աշխարհահռչակ «System of a down» ռոք-խմբի անդամներին՝ երևանյան համերգով, ինչպես նաև դրան նախորդած համերգաշարով աշխարհի տարբերի երկրների երիտասարդների ուշադրությունը Հայոց ցեղասպանության թեմայի կողմն ուղղելու համար: «Չնայած եղանակային պայմաններին` համերգին աննախադեպ մասնակությունը ցույց տվեց, որ «System of a down»-ի ներկայությունը ճիշտ որոշում էր»,- նկատեց Վիգեն Սարգսյանը:

Անդրադառնալով ապրիլի 24-ին Ծիծեռանակաբերդի բարձունքում անցկացված ոգեկոչման արարողությանը` Վիգեն Սարգսյանը փաստեց, որ միջոցառումների քաղաքական բաղադրիչը ևս աշխատեց: «Մենք այդ օրերին տեսանք հայտարությունների, ճանաչումների մեծ ալիք, ինչը վկայում է, որ ճանաչման գործընթացը շարունակական է: Մի շարք խորհրդարաններում առկա են նախագծեր, բանաձևեր, որոնք, վստահ ենք, որ կստանան իրենց արժանի հանգուցալուծումը:

Ապրիլի 24-ին Երևանում տեղի ունեցան քաղաքական բանակցություններ, կայացան երկկողմ հանդիպումներ: Մենք կարողացանք Երևանը պահել միջազգային լրատվության ուշադրության կենտրոնում»,- հայտնեց բանախոսը:

Վիգեն Սարգսյանն կարևորեց նաև «Վերածնունդ» համերգըն, որը ևս անցկացվեց ամենաբարձր մակարդակով:

«Լիարժեք գործում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որը բաց է այցելուների համար և մեծ հետաքրքրություն է առաջացնում իր նոր ցուցարդությամբ ու մեթոդների կիրառմամբ»,- ասաց նա:

Վիգեն Սարգսյանը շնորհակալական խոսքեր հնչեցրեց հայ հասարակության բոլոր հատվածների հասցեին՝ միասնականության համար: «Կան տասնյակներով մարդիկ, ում գուցե հիմա չեմ մտաբերում ու անհատապես չեմ նշում: Բոլորի ջանքը շատ մեծ էր»,- նշեց նա:

Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ 100-րդ տարելիցի բոլոր խոշոր միջոցառումներն իրականացվել են բացառապես մասնավոր նվիրատվությունների միջոցով: «Յուրաքանչյուր միջոցառման հետևում կանգնած է մի շատ արժանի հայորդի, ով հասկացավ, որ մեկենասությունը նմանանատիպ ծրագրերի շարժիչ ուժն է»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:

Հայերեն English Русский

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը․ Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր տեսակի զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ

Երևանում 2018-2026 թվականներին իրականացրած աշխատանքները

ԿԸՀ նախագահի գնահատմամբ՝ թեժ և դինամիկ քարոզարշավի գործընթացում էական խնդիրներ չեն արձանագրվել