ՀՀ Նախագահը ԱՄՆ-ում կմասնակցի Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները շարունակվելու են մեծ ինտենսիվությամբ: Այդ են վկայում արդեն ապրիլի 24-ին հաջորդած օրերին աշխարհի տարբեր վայրերում անցկացվող ոգեկոչման արարողությունները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը: Նա առանձնահատուկ շեշտեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Փարիզի քաղաքապետարանի համագործակցությամբ Փարիզում բացված ցուցահանդեսը: «Ինչպես գիտեք, վաղը ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Միացյալ Նահանգներ, որտեղ կշարունակվեն 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունները: Վաշինգտոնի Մայր Տաճարում կայանալու է էկումենիկ պատարագ` Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի մասնակցությամբ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնեց Վիգեն Սարգսյանը:

Նրա տեղեկացմամբ` հուլիսին Երևանում կհյուրընկալվի Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովը, որն իրականանում է երկու տարին մեկ անգամ: «Մենք արդեն ունենք ինֆորմացիա, որ գրանցվածների թիվը աննախադեպ մեծ է`մոտ 400 մասնակից է գրանցվել»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա կարևորեց օգոստոսին Երևանում սպասվող Համահայկական խաղերի անցկացումը` նշելով, որ այդ օրերին հայության մեծ համախմբման ու ոգևորության ականատեսն ենք լինելու:

«Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա շաբաթը լի է լինելու միջոցառումներով: Այդ շաբաթվա ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացվի Մյուռոնօրհնեքը: Այդ օրերին կկայանա նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի 6-րդ նիստը, որի ժամանակ կամփոփվեն կատարված միջոցառումները ու հաստատման կդրվեն առաջիկա ծրագրերը»,-նշեց Վիգեն Սարգսյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ապրիլի 21-24-ը Հայաստանում և աշխարհում իրականացվեցին քաղաքական, մշակութային, կրթական, գիտական միջոցառումներ` որոնք շեշտեցին մարդկության դեմ ուղղված ոճրագործության` Հայոց ցեղասպանության դատապարտման կարևորությունը:Ապրիլի 21-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական և հանդիսավոր բացումը:Ապրիլի 22-23-ին Երևանում հանդիպեցին 600 պատվիրակներ աշխարհի տարբեր երկրներից` մասնակցելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումից: Ապրիլի 23-ին համայն հայության սրբավայր Մայր Աթոռում իրականցվեց Հայոց ցեղասպանության` հավատքի ու հայրենիքի համար նահատակված զոհերի սրբադասման կարգը, նույն օրը երեկոյան Հանրապետության հրապարկում «Արթնացրեք հոգիները» համերգաշարով հանդես եկավ աշխարհահռչակ System of a down ռոք խումբը: Ապրիլի 24-ին Ծիծեռնակարբերդի բարձունքում «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջոցառմանը մասնակցեցին 60 երկրների պատվիրակությունները, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի ու Կիպրոսի նախագահները: Այդ օրը երեկոյան տեղի ունեցավ «Վերածնունդ» դասական համերգը, ինչպես նաև ավանդական դարձած ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան