Քաղաքականություն

Հայաստանը կարող է դառնալ ցեղասպանությունների դեմ պայքարի միջազգային հարթակ. Շարմազանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանը կարող է դառնալ ցեղասպանությունների դեմ պայքարի միջազգային հարթակ. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վերահաստատում է այն դիրքորոշումը, որ Հայաստանը կարող է դառնալ ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարի միջազգային հարթակ: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք արդեն համոզվել ենք, որ Հայաստանը դատապարտում է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ նաև բոլոր ցեղասպանությունները և ակտիվ պայքար է մղում ցեղասպանությունների ժխտողականության դեմ: Ասեմ նաև, որ մենք ամեն տարի Հայաստանում կանցկացնենք ցեղասպանությունների դատապարտմանը նվիրված ֆորումներ, ինչպիսին եղավ օրեր առաջ Երևանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Նա հայտնեց, որ ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել են ապրիլքսանչորսյան միջոցառումները, ի մի են բերվել կատարված աշխատանքները: Նա ընդգծեց, որ կուսակցությունը ևս մեկ անգամ ամրագրել է այն դիրքորոշումը, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով հայ ժողովրդի պայքարը չի ավարտվել, այլ թևակոխում է նոր փուլ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում