Չինացիները 19 օրում 57-հարկանի երկնաքեր են կառուցել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Broad Sustainable Building Co.շինարարական ընկերությունը երկրի կենտրոնական շրջանում 57-հարկանի երկնաքերը կանգնեցրել Է ընդամենը 19 աշխատանքային օրում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press-ը:

Պողպատից եւ ապակուց ուղղանկյուն կառուցվածքը հայտնվել Է Հունանի նահանգի Չանշայի կենտրոնական օկրուգում: Շենքը կառուցելիս բանվորները կիրառել են մոդուլային մեթոդը, որը նրանց թույլ Է տվել օրական միանգամից երեք հարկ կառուցել: Այս մոտեցումը կիրառվում Է նաեւ ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում, սակայն չի վայելում ճարտարապետների հարգանքը պատրաստի կառույցների արտաքին տեսքի պրիմիտիվության պատճառով:

Տեսահոլովակը, որտեղ պատկերված Է Mini Sky City անվանումն ստացած շենքի հավաքումը, դարձել Է չինական տեսահոստինգների հիթը:

Mini Sky City-ի բնակելի եւ գրասենյակային հարկաբաժինների առաջին վաճառքները կսկսվեն արդեն մայիսին:

Լուսանկարը` Broad Group

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում