Իռլանդիայի եկեղեցին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

2 րոպեի ընթերցում

ԴՈՒԲԼԻՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեռևս ուշ չէ, որ աշխարհը վերջապես ընդունի Հայոց ցեղասպանության ճշմարտությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, նման կարծիք է հայտնել Դուբլինի արքեպիսկոպոս Մայքլ Ջեոֆրի Ջեքսոնը: «Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ աշխարհը վերջապես կտեսնի անպատասխան մնացած հարցերին անդրադառնալու անհրաժեշտությունը և այն, որ դեռևս ուշ չէ ճանաչելու ճշմարտությունը,- ասել է արքեպիսկոպոսը` հավելելով,- Ես հարգում և հիանում եմ հայ ժողովրդով»:

Հայ Առաքելական եկեղեցու Դուբլինի ծխական խորհուրդն ապրիլի 26-ին Դուբլինի Թանի ծխական եկեղեցում կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Արարողությանը մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների և եկեղեցիների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, բազմաթիվ հյուրեր։ Արարողությանը Դուբլինի եպիսկոպոս Ռայմոնդ Ֆիլդը մեջբերել է Հռոմի Ֆրանցիկսոս պապի խոսքերը, ով 1915 թվականին հայերի զանգվածային կոտորածները 20-րդ դարի առաջին ցեղասպանություն է անվանել:

Ելույթներով հանդես են եկել նաև Ուելսի անգլիկան եկեղեցու ներկայացուցիչ Պատրիկ Թոմասը, Իռլանդիայի հրեական համայնքի պատվո նախագահ Լեոնարդ Աբրահամսոնը, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Հայկ Խեմչյանը, որից հետո հայ համայնքի ներկայացուցիչները վառել են Հայոց ցեղասպանության տարելիցի 100 տարիները խորհրդանշող 100 մոմ։

Միջոցառումը նաև լայնորեն լուսաբանվել է իռլանդական մամուլում և կենտրոնական հեռուստատեսության լրատվական թողարկման մեջ։

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան