Microsoft-ը Windows 10 պլատֆորմից օգտվող մեկ միլիարդ սարք Է խոստացել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարքերի թիվը, որոնցում կտեղակայվի Windows 10 պլատֆորմը, մինչեւ 2018 ֆինանսական տարին կգերազանցի մեկ միլիարդը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Build 2015-ի մշակողների համար խորհրդաժողովի բացման ժամանակ հայտարարել Է Microsoft-ի գործառնական համակարգերի գծով փոխնախագահ Թերի Մայերսոնը:

«Մենք Windows 10-ով մեկ միլիարդ սարք ենք ակնկալում պլատֆորմի գործարկումից երկու - երեք տարի հետո: Աշխարհում գործառնական համակարգերի ոչ մի տարբերակ օգտատերերի այսպիսի բազա չունի»,- ասել Է Մայերսոնը՝ հիշեցնելով, որ Andoid-ի կամ iOS-ի առանձին ռելիզներից ոչ մեկն առայժմ այս նշագծին չի հասել:

2018 ֆինանսական տարին ընկերության համար սկսվում Է 2017 թվականի հուլիսից:

Լուսանկարը` AFP

Հայերեն Русский