Քաղաքականություն

Վլադիմիրն Պուտինին զեկուցել են Էրդողանի հայտարարության մասին. Դմիտրի Պեսկով

1 րոպեի ընթերցում

Վլադիմիրն Պուտինին զեկուցել են Էրդողանի հայտարարության մասին. Դմիտրի Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են Թուրքիայի Նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարության մասին: «Այլ տեղեկատվության հետ միասին Նախագահին զեկուցել ենք այդ մասին»,- ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:

էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, թե բարկացած է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները ներկա են գտնվել հայաստանյան միջոցառումներին, որոնք անցկացվում էին 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի տարածքում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

Ապրիլի 24-ին Երևանում անցկացվող հիշատակման արարողության ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի դիրքորոշումը եղել և մնում է հետևողական: «Մենք միշտ կարծել ենք, որ մարդկանց զանգվածային կոտորածին չկա և չի կարող լինել ոչ մի արդարացում»,- ասել էր նա:

Լուսանկարը` ТАСС

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում