Թուրքիայի իշխանությունները անակնկալի եկան հայերիս կազմակերպվածությունից. Երվանդ Ազատյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռամկավար Ազատական կուսակցության ԱՄՆ և Կանադայի գրասենյակների ղեկավար կազմի անդամ Երվանդ Ազատյանի գնահատմամբ՝ Թուրքիայի իշխանությունները անակնկալի եկան հայերիս կազմակերպվածությունից, որը դրսևորվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման ժամանակ: «Թուրքերը մտածում էին, որ մենք հնարավոր է չկարողանանք անցկացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Սակայն, մենք փայլուն կերպով անցկացրեցինք վերը նշված միջոցառումները, ինչը վերականգնեց իմ հավատը հայ ժողովրդի կազմակերպվածության և համախմբվածության նկատմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ապրիլի 27-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց նա և հավելեց, որ միջազգային հնչեղության տեսանկյունից Քարդաշյանների այցը և System of a down խմբի ելույթը ուղղակի անգնահատելի են:

Անդրադառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթին` Երվանդ Ազատյանը նշեց, որ նա Հայոց ցեղասպանության հարցը խորքային ձևով ուսումնասիրած ԱՄՆ միակ նախագահն է։ «ԱՄՆ նախագահի կողմից «Ցեղասպանություն» բառի հիշատակումը քաղաքական հետևանքներ է ունենալու և կարող է ազդակ հանդիսանալ Իսրայելի համար՝ նույնպես ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- նկատեց նա և հավելեց, որ ժամանակին Բարաք Օբաման, ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարան առջև, ընդգծել էր, որ այդ երկիրը պետք է առերեսվի սեփական պատմությանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ապրիլի 22-24-ը Հայաստանում և աշխարհում իրականացվեցին քաղաքական, մշակութային, կրթական, գիտական միջոցառումներ, որոնք շեշտեցին մարդկության դեմ ուղղված ոճրագործության` Հայոց ցեղասպանության դատապարտման կարևորությունը: Ապրիլի 22-23-ին աշխարհի տարբեր երկրներից 600 պատվիրակ Երևանում մասնակցեցին «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումին: Ապրիլի 23-ին համայն հայության սրբավայր Մայր Աթոռում իրականցվեց Հայոց ցեղասպանության` հավատքի ու հայրենիքի համար նահատակված զոհերի սրբադասման կարգը, նույն օրը երեկոյան Հանրապետության հրապարկում «Արթնացրեք հոգիները» համերգաշարի ելույթով հանդես եկավ աշխարհահռչակ System of a Down ռոք-խումբը: Ապրիլի 24-ին Ծիծեռնակարբերդի բարձունքում «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջոցառմանը մասնակցեցին 60 երկրների պատվիրակություններ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի ուԿիպրոսի նախագահները: Այդ օրը երեկոյան տեղի ունեցավ «Վերածնունդ» դասական համերգը, ինչպես նաև ավանդական դարձած ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան