Հերմինե Նաղդալյանն աննախադեպ է համարում Հայոց ցեղասպանությունը դատապարտող ԵԽԽՎ-ի հայտարարությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը աննախադեպ է համարում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունած հայտարարությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը Հերմինե Նաղդալյանը նշեց, որ այդ հայտարարությանը միացել են ոչ միայն ԵԽ անդամ այն երկրները, որոնց օրակարգում ցեղասպանությունների ժխտողականության դեմ պայքարը միշտ առաջնահերթությունների շարքում է եղել, այլ երկրներ, որոնք երբեք ակտիվ չեն եղել ժխտողականության դեմ պայքարում: «Իհարկե, ուրախալի է, որ ցեղասպանությունների ժխտողականության դեմ պայքարող երկրների աշխարհագրությունն ընդլայնվում է: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարության տակ ստորագրել է ԵԽ անդամ 40 երկրի 170 պատվիրակ: Սա խոսում է այն մասին, որ ԵԽ անդամ 40 երկրների արտաքին քաղաքական օրակարգում ցեղասպանությունների ժխտողական քաղաքականության դեմ պայքարը առաջնահերթություն է դարձել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նաղդալյանը:

Նա հայտնեց, որ հայտարարության նախապատրաստման գործում ակտիվ մասնակցություն են ունեցել տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ, իսկ հայտարարության տեքստը հրապարակվել է Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ռենե Ռուքեի անունով, ով ևս ակտիվ մասնակցություն է ունեցել հայտարարության նախապատրաստման և վերջնական ընդունման գործում:

Մնացած պատվիրակներին հայտարարության տեքստի հետ ծանոթացնելու, դրանում առկա դրույթները հիմնավորելու գործում էլ ահռելի աշխատանք է կատարել հայկական պատվիրակությունը: «Այս գործում ահռելի աշխատանք են կատարել Արփինե Հովհաննիսյանը, Մհեր Շահգելդյանը, Արմեն Ռուստամյանը, Նաիրա Կարապետյանը, Նաիրա Զոհրաբյանը և մյուս մեր պատվիրակները, ովքեր ջանք չեն խնայել հայտարարության տեքստը մնացած պատվիրակների համար ընկալելի դարձնելու համար»,- եզրափակեց Հերմինե Նաղդալյանը;

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ապրիլի 23-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող, որում հարգում է անմեղ զոհերի հիշատակը և կոչ անում վերջ տալ մարդկության դեմ հանցագործություններին:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան