ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է երիտասարդների դերակատարարությունը քաղաքական գործընթացներում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 25-ին հանդիպել է մոտ 50 երկրի կուսակցությունների երիտասարդական թեւեր ներկայացնող «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության` DEMYC-ի անդամների հետ: Հանդիպմանը ներկա էր ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով ներկաներին՝ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել եվրոպացի պատվիրակներին այս օրերին Հայաստանում գտնվելու եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է այն փաստը, որ DEMYC-ի երիտասարդական թևն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի երիտասարդների հետ: ԱԺ նախագահի կարծիքով՝ երիտասարդները պետք է նպաստեն ժողովուրդների խաղաղությանը եւ համերաշխությանը:

Խոսելով ցեղասպանությունների մասին՝ Գալուստ Սահակյանը կարևորել է միջազգային հանրության կողմից ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը, քանի որ դրանց չընդունումը կարող է նոր ցեղասպանությունների հիմք դառնալ, ինչն այսօր էլ աշխարհի տարբեր հատվածներում նկատելի է:

ԱԺ նախագահը կարևորել է երիտասարդների դերակատարարությունը և նրանց գաղափարների կիրառումը իրենց երկրների քաղաքական գործընթացներում:

Գալուստ Սահակյանը պատասխանել է նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում ՀՀ Ազգային ժողովի հետագա անելիքներին, տարբեր երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությանը, մասնավորապես՝ բարեկամական խմբերի գործունեությանը:

«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության նախագահ Խավիեր Ուրտադո Միրան ներկաների անունից շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին՝ իրենց ընդունելու համար, եւ նշել է, որ իրենք, հիշելով եւ պահանջելով, այսուհետ կլինեն «Հայաստանի դեսպաններն» իրենց երկրներում:

DEMYC-ի գործադիր մարմինն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն: ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը եվրոպական այս կառույցի լիիրավ անդամ է, և ՀՀԿ ներկայացուցիչը 2015 թվականի հունվարից զբաղեցնում է DEMYC-ի փոխնախագահի պաշտոնը:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան