Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել արգենտինացի գործընկերոջը ցեղասպանությունների կանխարգելման պայքարի համար

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել արգենտինացի գործընկերոջը ցեղասպանությունների կանխարգելման պայքարի համար

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 25-ին հանդիպել է Արգենտինայիարտաքին գործերի և պաշտամունքի նախարար Հեկտոր Տիմերմանին, ով Հայաստան էժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներինմասնակցելու նպատակով։ Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել արգենտինացիգործընկերոջը` Երևանում տեղի ունեցած ոգեկոչման միջոցառումներինմասնակցելու համար։

Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններիօրակարգի տարբեր հարցերի, երկու երկրներիխորհրդարանների միջև փոխգործակցությանը: Երկու նախարարներն ընդգծել են ցեղասպանության և մարդկության դեմհանցագործությունների դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերիմիավորման կարևորությունը: Նալբանդյանը նաև կարևորել է

միջազգային հանրության միասնական ջանքերը` ցեղասպանություններիկանխարգելման գործում, ապա շնորհակալություն հայտնել Արգենտինային՝ մարտինՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած՝«Ցեղասպանության կանխարգելման» բանաձևը համահեղինակելու համար։

Հանդիպումից հետո Ծիծեռնակաբերդի հիշատակի պուրակում Հայաստանի և Արգենտինայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Հեկտոր Թիմերմանը և Արգենտինայի Պատգամավորների պալատի առաջին փոխնախագահ Նորմա Աբդալա դե Մատարասոն եղևնի են տնկել Արգենտինայի նախկին Նախագահ Նեստոր Կարլոս Քիրշների հիշատակին՝ ի գնահատումն Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ավանդի: Ծառատունկից հետո նախարար Նալբանդյանը կարևորել է Արգենտինայի կողմից դեռ 1994թ. Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, ընդգծել հայ-արգենտինական հարաբերությունների բարձր մակարդակը՝ շեշտելով դրանց ամրապնդման գործում Արգենտինայի հայ համայնքի արժեքավոր դերակատարությունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում