Հասարակական

«Ներողություն, հայե՛ր». թուրք պրոֆեսորը Երևանում է` իր պետության սխալը չկրկնելու համար

2 րոպեի ընթերցում

 «Ներողություն, հայե՛ր». թուրք պրոֆեսորը Երևանում է` իր պետության սխալը չկրկնելու համար

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան մեծ աշխատանք է տանում, որ հերքի Հայոց ցեղասպանությունը և ճնշում գործադրի այն մարդկանց վրա, ովքեր ցեղասպանության ճանաչման ջատագով են: Այս մասին Երևանում հայտարարեց թուրք պրոֆեսոր Ջեմ Թերզին` ներողություն խնդրելով հայերից 100 տարի առաջ կատարվածի համար:

«Գլուխ ենք խոնարհում և հարգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ներողություն, հայե՛ր: Այսօր Թուրքիայի կառավարությունը հսկայական աշխատանք է տանում, որ հերքի կատարվածը: Դրանք քարոզչական աշխատանքներ են: Կառավարության կողմից արվում է ամեն ինչ, որ ժողովուրդը հետևի այդ քաղաքականությանը, և, ցավոք սրտի, դա մեծ ազդեցություն ունի այսօր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց թուրք պրոֆեսորը:

Ջեմ Թերզիի խոսքով` Թուրքիայի ժողովրդավարացման համար պարտադիր պաման է, որ նա առերեսվի պատմության և իրականության հետ: «Թուրք ժողովրդի 100-ամյա լռությունն անընդունելի է: Այս լռությունը շարունակությունն է ցեղասպանական գործողությունների: Մենք պետական մտածողության փոփոխություն ենք ուզում: Ուզում ենք, որ ցեղասպանությունը կազմակերպողների անունները հանվեն մեր փողոցների վրայից: Պանանջում ենք, որ Թուրքիան բարձր մակարդակով ճանաչի և ընդունի Հայոց ցեղասպանությունը»,- հայտարարեց Թերզին: Նա նշեց, որ Հայաստանում է` հայերից ներողություն խնդրելու և իր պետության սխալը չկրկնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում