Քաղաքականություն

Բուլղարիայի խորհրդարանն ապրիլի 24-ը հայտարարել է զոհերի հիշատակման օր

1 րոպեի ընթերցում

Բուլղարիայի խորհրդարանն ապրիլի 24-ը հայտարարել է զոհերի հիշատակման օր

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի Ժողովրդական ժողովի պատգամավորներն ապրիլի 24-ին ընդունել են Հայոց ցեղասպանության մասին հայտարարագիր: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, փաստաթղթով Բուլղարիայի խորհրդարանը «ճանաչում է հայերի զանգվածային ոչնչացումը Օսմանյան կայսրությունում և հայտարարում է ապրիլի 24-ը որպես զոհերի հիշատակման օր»:

Հայտարարությանը կողմ է քվեարկել 157 պատգամավոր, դեմ ՝ 36-ը: Բուլղարիայի խորհրդարանի նախագահ Ցեցկա Ցաչևան առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել զոհված հայերի հիշատակը, որի ժամանակ Շարժում հանուն իրավունքի և ազատության (էթնիկ թուրքերի կուսակցության) պատգամավորները լքել են նիստերի դահլիճը:

Լուսանկարը` wikipedia

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում