Քաղաքականություն

Իտալական Սարդինիան միացել է Մեծ եղեռնի ոգեկոչման արարողություններին

1 րոպեի ընթերցում

Իտալական Սարդինիան միացել է  Մեծ եղեռնի ոգեկոչման արարողություններին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական Սարդինիա կղզու Կայլարի վարչական կենտրոնի աշակերտներն ապրիլի 24-ին հիշատակել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: «Պաչինոտի» ավագ դպրոցի աշակերտները և ուսուցիչները բաց դաս են անցկացրել՝ 1915 թվականին հայերի դեմ իրականացված զանգվածային ոճրագործությունների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախաձեռնությունը, որին մասնակցել է 250 դպրոցական, իրականացրել է իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնի Սարդինիայի մասնաճյուղը:

Դասախոսություն է կարդացել «Հայոց ցեղասպանությունը. լռության 100 տարի» գրքի հեղինակ Ալեսանդրո Արամուն, «Ասսադակահ» կենտրոնի Սարդինիայի մասնաճյուղից Ռայմոնդո Սկյավոնեն և հայազգի դաշնակահար Իրմա Թուդյանը:

Կղզու բնակչությանն են ներկայացվել Հայոց ցեղասպանության ականատեսների վկայությունները և կարևոր փաստաթղթեր ներառող «Հայոց ցեղասպանությունը. լռության 100 տարի» գիրքը` գրված իտալացի երեք լրագրողների՝ Ալեսանդրո Արամույի, Ջան Միկալեսինի և Աննա Մացոնեի կողմից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում