Քաղաքականություն

Le Figaro-ն ինֆոգրաֆիկայով միջազգային հանրությանն իրազեկել է Ցեղասպանության պատմության և հետևանքների մասին

1 րոպեի ընթերցում

Le Figaro-ն ինֆոգրաֆիկայով միջազգային հանրությանն իրազեկել է  Ցեղասպանության պատմության և հետևանքների մասին

ՓԱՐԻԶ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Le Figaro թերթը լայնածավալ ինֆոգրաֆիկա է հրապարակել իր կայքում` միջազգային հանրությանը իրազեկելով Հայոց ցեղասպանության պատմության ու հետևանքների մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ինֆոգրաֆիկան ներկայացնում է, թե ջարդերն Օսմանյան կայսրության որ քաղաքներում են իրականացվել, Ցեղասպանությունից հետո աշխարհի որ երկրում այսօր որքան է սփյուռքի համայնքներում հայերի թիվը: Մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ առ այն, թե որ պետությունը երբ է այն ճանաչել որպես պատմական փաստ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում