Քաղաքականություն

Հրանտ Դինքը կենդանի լիներ՝ Թուրքիան ավելի առաջադեմ կլիներ. Ջեմ Օզդեմիր

3 րոպեի ընթերցում

Հրանտ Դինքը կենդանի լիներ՝ Թուրքիան ավելի առաջադեմ կլիներ. Ջեմ Օզդեմիր

ԲԵՌԼԻՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահՋեմ Օզդեմիրը Բունդեսթագի ապրիլի 24-ի լիագումար նիստում իր երկրի կառավարությանը և Թուրքիային կոչ արեց 1915 թվականի դեպքերը վերջապես կոչել իր անունով:«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ պատգամավորընախ շնորհակալություն հայտնեց Գերմանիայի Նախագահ Յոահիմ Գաուկին` «ցեղասպանություն» բառի արտաբերման համար, ապա կոչ արեց իր կառավարությանը նույնն անել:

Օզդեմիրը հայտնեց, որ այս տարվա մարտին եղել է Հայաստանում, հանդիպել երկրի քաղաքական գործիչներին և առաջադեմ հասարակությանը: Նրա խոսքովˋ Հայաստանում ոչ ոք չի հասկանում, թե ինչու այս սոսկալի իրադարձությունները դատապարտելու և կանխելու համար չեն օգտագործվում իրական միջոցներ:

«Ես չերքեզական ծագում ունեմ, իմ նախնիներն էլ են խոսում Հայոց ցեղասպանության մասին, վկայում դրամասին: Կոչ եմ անում այսօր վերջապես ամեն ինչ կոչել իր անունով: Սա Թուրքիայի համար էլ է կարևոր: Վստահ եմ` եթե Հրանտ Դինքը կենդանի լիներ, Թուրքիան այսօր ավելի առաջադեմ երկիր կլիներ,Կոմիտասը կենդանի լիներ, մի նոտա ավելի կլիներ համաշխարհային երգարվեստում: Շատերն իրենց ներդրումն ունեցան ճանաչման գործում: Թուրքիայում երեխաները չպետք է մարդասպան փաշաներին ճանաչեն որպես հերոս: Նրանց պետք է սովորեցնել, որ նման բան այլեւս չկրկնվի»,- ասաց քաղաքական գործիչը: Նրա խոսքովˋ իրենց կուսակցության բարեկամական խորհուրդն է Թուրքիայինˋ բացել հայ-թուրքական սահմանները, ինչպես ժամանակին բացվեց գերմանա-լեհական սահմանը:

«Դա առաջին հերթին թուրքերի համար է օգտակար: Մենք պատմության մութ հետքերին ենք առնչվում, մենք պետք է ներղություն խնդրենք: Ապագա սերունդները Հայաստանում եւ Թուրքիայում պետք է իրենց բարեկամությունը կերտեն այսօր ընդունված բանաձևի հիման վրա»,- ընդգծեց նա:

Նշենք, որ Բունդեսթագի` ապրիլի 24-ի լիագումար նիստում որոշվել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի վերջնական քննարկումը հետաձգել մինրև ապրիլի 30-ը: Նիստում հնչել է 9 ելույթ, որոնցից 7-ում պատգամավորները ցեղասպանություն էին անվանում 20-րդ դարասկբին Օսմանյան Թուրքիայի կողմերից հայերի, հույների և ասորիների բնաջնջումը:

Նախատեսված մեկ ժամի փոխարեն քննարկումները տևել են շուրջ 2 ժամ: Թեմայի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել իշխող կոալիցիոն կուսակցական եռյակը, ձախերն ու կանաչները: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած Սոցիալ-դեմոկրատական կուսակցության զեկույցը ներկայացրել է պատգամավոր Գեմոթ Էրվերը, իսկ Քրիստոնյա-դեմոկրատներ/Քրիստոնյա սոցիալ-դեմոկրատներինը՝ Քրիստոֆ Բերգները:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում