Աշխարհը պետք է իմանա` սա ցեղասպանություն է եղել. ԱՄՆ օրենսդիր Դեյվ Տրոտ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակն է, որ աշխարհը ճանաչի 1915 թվականի հանցագործությունները: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան կատարած այցի ընթացքում նման համոզմունք է հայտնել ԱՄՆ օրենսդիր Դեյվ Տրոտը ` Թվիթեր իր միկրոբլոգի միջոցով: «Աշխարհը պետք է իմանա` սա ցեղասպանություն է եղել, և մենք դա չենք մոռանա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրել է օրենսդիրը:

Աշխարհասփյուռ հայության մայրաքաղաք Երևանում` Ծիծեռնակաբերդի բարձունքում, «Հիշում եմ և պահանջում» կոչով հիշատակի արարողությանը, հայ ժողովրդի կողքին եղան 60 երկրների պաշտոնական պատվիրակություններ, որոնցից 4-ը՝ նախագահի մակարդակով:

ԱՄՆ պատվիրակության կազմում ընդդգրկված են ԱՄՆ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն` պատվիրակության ղեկավար, Ռիչարդ Միլսը` ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, ԱՄՆ պետքարտուղարություն, Ջեքի (Կանչելյան) Սփայերը` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Կալիֆորնիա, ընտրատարածք 14), Ֆրանկ Փալոնեն` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Նյու Ջերսի, ընտրատարածք 6), Աննա Էշուն` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Կալիֆորնիա, ընտրատարածք 18), Դեյվ Տրոտը` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Միչիգան, ընտրատարածք 11):

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած նախագահական պատվիրակության կազմը նշանակել է անձամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Հայերեն Русский

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար