Քաղաքականություն

Լիտվան կիսում է հայերի վիշտը. Լինաս Լինկյավիչուս

1 րոպեի ընթերցում

Լիտվան կիսում է հայերի վիշտը. Լինաս Լինկյավիչուս

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան կիսում է հայ ժողովրդի վիշտը` կապված1915 թվականի սարսափելի իրադարձությունների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը:«Մենքկիսումենքհայերիողբերգությունը, որն առաջացավ1915թ. սարսափելի իրադարձությունների հետեւանքով։ Աշխարհը պետք է ամեն ինչ անի, որպեսզի նման ողբերգություններ այլևս երբեք տեղի չունենան»,- գրել է Լիտվայի ԱԳ նախարարը:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին մոտ երկու միլիոն հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեցին 1915-1923 թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915 թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում