Քաղաքականություն

Լիբանանի խորհրդարանի պատգամավորը արդարություն է պահանջում ողջ հայության համար

1 րոպեի ընթերցում

Լիբանանի խորհրդարանի պատգամավորը արդարություն է պահանջում ողջ հայության համար

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Սամի Ջեմայելը խորհրդարանում խոսել է Հայոց ցեղասպանության մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, համացանցում տարածվել է նրա խոսքի տեսանյութը, որտեղ պատգամավորն արաբերեն խոսքի ընթացքում հայերենով նշել է. «Այսօր հիշում ենք Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն նահատակներին և պահանջում ենք արդարություն»:

«Ես այս բառերով ուզում եմ հաստատել, որ մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը և արդարություն ենք պահանջում աշխարհի ողջ հայության համար»,- եզրափակել է պատգամավոր Սամի Ջեմայելը:

Արաբերեն իր խոսքի մեջ պատգամավորը նշել է, որ ապրիլի 24-ն ամբողջ Լիբանանի և հատկապես լիբանանահայության համար կարևոր նշանակություն ունի: Նա նաև ավելացրել է, որ ապրիլի 24-ին լիբանանցիները պետք է ոգեկոչեն 1915թ. հայերի և ասորիների ջարդերի 100-րդ տարելիցը:

Հայոց ցեղասպանության առիթով Լիբանանի խորհրդարանից Սամի Ջեմայելը հաստատել է, որ երկիրը ներկայացնող բոլոր քաղաքացիները պետք է զորակցեն և կիսեն տառապող ժողովրդի ցավը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում