Պուտինը հիշեցրեց դեռևս 1915-ին «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործությունը» դատապարտելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանության նկատմամբ ռուսաստանյան մոտեցումը մնում է անփոփոխ և հենց ռուսական դիվանագիտությունն էր, որ դարձավ հայ ժողովրդի նկատմամբ բռնության միջազգային դատապարտման նախաձեռնողներից մեկը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին ունեցած իր ելույթում: «1915թ. Ռուսաստանի արտգործնախարար Սազոնովի նախաձեռնությամբ Ֆրանսիան, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում տեղի ունեցածը ուղղակիորեն անվանեցին մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Պուտինը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր:Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 60 երկրների պաշտոնական պատվիրակություններ, որոնցից 4-ը՝ նախագահի մակարդակով: Հայ ժողովրդի կողքին Երեւանում ենՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

Լուսանկարը`kremlin.ru

Հայերեն Русский

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար