Քաղաքական նպատակների համար զոհաբերվեց մարդկայնությունը. Ռիխարդ Լանդ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թուրքերը գերմանացիների դաշնակիցներն են եղել, և հենց այդ առումով գերմանական կառավարության ներկայացուցիչները հարկադրված էին աչք փակել կատարվող իրադարձությունների վրա: Քաղաքական նպատակների համար զոհաբերվեց մարդկայնությունը, ինչը սարսափելի է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Շտայների վալդորֆյան կրթության եվրոպական խորհրդի նախագահ Ռիխարդ Լանդը, ով Հայաստանում է՝ մասնակցելու «Ցեղասպանությունը մանկավարժական խնդիրների լույսի ներքո» թեմայով կոնֆերանսին:

«Իմ գերմանացի գործընկերներից մեկը նշեց՝ մեծ, խորը ամոթ ենք զգում այն դիրքորոշման համար, որն ընդունվել էր մեր կողմից: Քաղաքական նպատակների համար զոհաբերվեց մարդկայնությունը, ինչը մեծապես սարսափելի է մեզ համար: Ես անձնապես խոր ամոթ էի զգում, որ Գերմանիան պաշտոնապես այս դիրքորոշումն ընդունեց՝ չօգտագործել ցեղասպանություն բառը: Ազգաբնակչության շրջանում ցանկություն կար, որ այդ բառը կիրառվի: Այս պահին կարծես թե միայն խորհրդարանն է մնացել մի կողմ այս իրավիճակում, այսօր նրանց մոտ քննարկումներ են տեղի ունենում այդ թեմայով, և կարծում եմ, որ արդեն հանգել են որոշակի որոշումների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ռիխարդ Լանդը:

Լանդի խոսքով՝ ինքը տեղյակ է, որ գերմանական դպրոցներում, օրինակ, Հայաստանը հեռու մի երկիր է համարվում: «Ինչ-որ առումով իրենք չեն պատկերացնում, թե ինչ է ցեղասպանությունը: Այն Գերմանիայում պատմության դասերի ընթացքում չի բարձրաձայնվում: 100-րդ տարելիցն առիթ էր բազմաթիվ երկրների կրկին անդրադառնալու այս խնդրին, և հավանաբար Հռոմի պապի այդ հզոր ուղերձը հնարավորություն չտվեց այլ երկրներին խուսափել և որևէ կերպ չանդրադառնալ այս հարցին: Երբ խոսում են Հոլոքոստի մասին, հնարավոր չէ չանդրադառնալ Հայոց ցեղասպանության իրադարձություններին»,-հավելեց նա:

Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկն առաջին անգամ1915թվականի հայերի կոտորածներն անվանել է ցեղասպանություն` Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին նվիրված արարողության համար նախապես տարածված ելույթում:

Ինչպեսփոխանցում է«Արմենպրես»-ը`այդ մասին հայտնում էգերմանականDPAգործակալությունը: «Գերմանացիներս միասնական պետք է աշխատենք, քանի որ հայերի ցեղասպանության պարագայում մեղսակից ենք, ուստի կրում ենք համապատասխանատվություն»,-ասել է Գաուկը:

Հայերեն Русский

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը