Ստամբուլի հայերը` Կոմիտասի տան մոտ. «նրանք ճիշտ գործ են անում իրենց հայրենիքի համար»

2 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ անցկացվող միջոցառումների շրջանակում մեծ թվով մարդիկ ապրիլի 24-ին` տեղի ժամանակով առավոտյան 10:00-ին, հավաքվել էին պոլսահայ մտավորականներ Ավետիս Նաքաշյանի և Կոմիտաս վարդապետի նախկին տների դիմաց:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը միջոցառման վայրից, միջոցառման կազմակերպիչների անունից հանդես եկող Թաթլըոս Օզբեբեքը նշեց, որ այսօր միջոցառումը տեղի է ունենում այն վայրում, որտեղ ուղիղ 100 տարի առաջ մահվան երթի էին տարվել հայ մտավորականները: «Որպես այստեղ ապրողների մնացորդեր, մենք ասում ենք, որ մեր ցավերը կարող են վերանալ միայն պատմությանն առերեսվելով: Հակառակը հնարավոր չէ: Մենք չենք մոռացել Հայոց ցեղասպանությունը,չպիտի մոռանանք»,-նշեց Օզբեբեքը: Նա խոսեց նաև Կոմիտաս վարդապետի մեծ աշխատանքի և երաժշտական ոլոտում նրա մեծ ներդրման մասին:

Արարողության այս հատվածի ավարտին տեղադրվեցին խորհրդանշական հուշագրեր Կոմիտասի և Ավետիս Նաքաշյանի անուններով: Կազմակերպիչները հայտնեցին, որ աշխատանքներ են տարվում. մոտ ապագայում այդ տարածքում կտեղադրվի նրանց անուներով հուշաքարեր:

Կոմիտասի և Նաքաշյանի տան մոտից բազմությունը քայլեց դեպի Ռուբեն Սևակի տան մոտ:

ՀՀ Նախագահ Սերժ Սագսյանը Ծիծեռնակաբերդում րոպեներ առաջ ունեցած ելույթում շնորհակալություն հայտնեց Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքվածներին. «նրանք ուժեղ մարդիկ են և ճիշտ գործ են անում իրենց հայրենիքի համար»:

Հայերեն English Русский

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը