Հասարակական

Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կոչով Արցախից Երևան քայլերթով երիտասարդներ են եկել

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կոչով Արցախից Երևան քայլերթով երիտասարդներ են եկել

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին հիշեցնելու և այն դատապարտելու կոչով քայլերթով Արցախից Ծիծեռնակաբերդ են եկել մի խումբ երիտասարդներ: Նրանք ներկայացնում են «Հայ բարեկամների միավորում» հասարակական կազմակերպությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀԿ նախագահ Սերգեյ Եփրեմյանը նշեց, որ դուրս են եկել Մարտակերտի շրջանի Չափար գյուղից 11 հոգով, ոտքով անցել են Ստեփանակերտը, Լաչինը, Գորիսը, եկել հասել են Երևան, ապա Էջմիածին, որից հետո էլ շարժվել են Ծիծեռնակարբերդ: «Արդեն 10 օր է` քայլում ենք, բայց մեր հոգու ցասումն այնքան մեծ է, որ նույնիսկ հազարավոր կիլոմետրեր քայլենք ու հազար անգամ գոչենք, որ ցեղասպանությունը մարդկության դեմ գործած ամենամեծ հանցանքն է, միևնույն է քիչ է: Իմ կարծիքով` կգա մի օր համամարդկային ու հասարակական մտքի ամրապնդման, որ երբեք չկրկնվեն նմանատիպ ոճրագործություններն ու դատապարտվի ամեն փորձ, որ ուղղված կլինի մարդկության ու բնության դեմ, քանի որ մենք բնության տարրերն ենք: Կգա դատապարտման օրը, մեր օրը: Կգա մի օր, որ մենք կպահանջենք Վանը, Բիթլիսը, Կարսը, Անին: Ամեն հայի երակներում հոսում է 1.5 միլիոն անմեղ մարդկանց արյունը»,-ասաց Սերգեյ Եփրեմյանը` հավելելով, որ իրենց ուխտը համարում են կայացած:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում