Բունդեսթագի պատգամավորները ականջալուր կլինեն, թե ինչ կասի այսօր Գերմանիայի Նախագահը. Ռայներ Մորել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ հայերն ու թուրքերը խնդիրներ չունեն, խնդիրը պատմությունից է գալիս, եւ ժամանակն է, որ նրանք կարողանան կարգավորել իրենց հարաբերությունները` հանուն ապագայի: Տեսակետը ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելինն է:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, դեսպանը նշեց, որ դժվար է գուշակել, թե երեկոյան Բեռլինում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված պատարագի ժամանակ ինչ հայտարարություն կանի Նախագահը: «Ես կարծում եմ, որ այն, ինչ կասի Նախագահը, ամեն դեպքում, կունենա ազդեցություն մարդկանց մտքի և մտածողության վրա: Բայց դուք գիտեք, որ խորհրդարանի յուրաքանչյուր անդամ անկախ է իր մտածողությամբ և գործողություններով: Նա կարող է մտածել, թե ինչ փաստարկներ են շրջանառվում այդ թեմայի վերաբերյալ աշխարհում: Ես կարծում եմ, որ խորհրդարանականներն ականջալուր կլինեն այն ամենին, ինչ Նախագահը կասի. դա հաստատ է»,- ընդգծեց դեսպանը:

Հարցին՝ ի՞նչ փոփոխություններ կկրեն գերմանա-թուրքական հարաբերությունները ապրիլի 24-ից հետո, դեսպանը պատասխանեց, որ իրենք երբեք ինչ-որ մի կողմի կողմնակիցը, և մյուսին՝ դեմ չեն:

«Գերմանիայում ապրում են և՜ հայեր, և՜ թուրքեր: Մենք կցանկանայինք օգտակար լինել, որպեսզի նրանք հասկանան իրար: Ես այնպիսի զգացում ունեմ, որ ներկայիս սերունդները՝ երիտասարդ հայերն ու երիտասարդ թուրքերը, չունեն խնդիրներ: Խնդիրը գալիս է պատմությունից, փաստերից, բայց այսօր ապրող մարդիկ ստիպված են հասկանալ, որ պետք է ապրեն միասին և երկխոսեն»,- ասաց Ռայներ Մորելը:

Բեռլինի Աստվածամոր տաճարում այսօր,Երևանի ժամանակով ժամը 19:15-ին կկայանա պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի: Գերմանիայի Նախագահ Յոահիմ Գաուկը հայտարարել է, որ մասնակցելու է պատարագին: Նախատեսվում է, որ Նախագահը ելույթի ժամանակ պետք է արտաբերի «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: Ապրիլի 24-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ քննարկում կանցկացվի:

Հայերեն Русский

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը