Թուրքիան միայն անցյալի հետ առերեսվելուց հետո կարող է հավակնել ԵՄ-ին անդամակցությանը. Բունդեսթագի պատգամավոր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն» խմբակցության պատգամավոր Ալբերտ Վայլերը Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումի ելույթում նախհայերենով իր հարգանքի խոսքն է ուղղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այնուհետեւ հավելել, որ մեկ դար առաջ երիտթուրքերի կառավարության կողմից սպանված հայերի հանդեպ կատարվածը ցեղասպանություն էր:

«Նրանք աքսորվեցին, հետապնդվեցին, զանգվածաբար մորթվեցին: Այս փաստի հարցում կասկած չկա, եւ կասկած չկա այն հարցում՝ ով էր զոհը, ով՝ դահիճը: Երբ մենք հետ ենք նայում այս դաժան հանցագործությանը, ապա տեսնում ենք, որ այստեղ մարդիկ, կառավարությունը եւ, ի վերջո, մի ամբողջ պետություն, ում համար նրանք կանգնած էին, մեծ մեղք են վերցրել իրենց վրա: Սա մի փաստ է, որը թույլ չի տալիս իրեն անտեսանելի դարձնել: Եւ այս փաստը երբեք մոռացության չի մատնվի: Մեզ տխրեցնում է, իսկ շատերին՝ նաեւ զայրացնում, որ մինչ օրս թուրքական կառավարության կողմից այս կապակցությամբ միանշանակ եւ հստակ խոստովանանք է պակասում: Պակասում է սեփական պատմության հետ բաց վարվելը: Պակասում է սեփական անցյալը համարձակորեն ընդունելը»,- նշեց պատգամավորը` հավելելով, որ սեփական անցյալի ընդունումը դեպի համատեղ ապագա տանող լավագույն ճանապարհն է:

«Իրերը ժխտելը չի օգնում, քանզի, ինչպես արդեն ասացի, ոչ ոք երբեք չի մոռանալու այս հանցագործությունը: Այն պարզապես չի անհետանա զուտ միայն նրա համար, որովհետեւ այն չեն ուզում տեսնել: Վերջին տասնամյակներում շատ գիտնականներ, քաղաքական գործիչներ, կուսակցություններ, խորհրդարաններ են Թուրքիայի կառավարություններին հորդորել՝ ճանաչե’ք պատմական ճշմարտությունը: Միեւնույն ժամանակ, այն ճանաչելու հարցում Թուրքիայի վարանումը հայտարարվեց իբրեւ անհաղթահարելի խոչընդոտ եվրոպական համայնքին այդ երկրի անդամակցելու համար»,- ընդգծեց Ալբերտ Վայլերը:

Հիշելով սեփական երկրի անցյալը՝ պատգամավորն ասաց, որ Գերմանիան էլ նախորդ դարում բազմաթիվ հանցագործություններ է կատարել, սակայն ժխտելու փոխարեն ուղիղ հայացքով է նայել իրականությանն ու կարողացել ներում ստանալ:

«Մենք՝ եվրոպացիներս, այսօր ապրում ենք մի աշխարհամասում, որը մեծամասամբ բնութագրվում է խաղաղությամբ եւ ազատությամբ, ժողովրդավարությամբ եւ մարդու իրավունքներով: Դրա համար է գործում Եվրոպայի խորհուրդը, դրա համար է գործում ԵԱՀԿ-ն, հենց դրա համար է գործում Եվրոպական Միությունը, քանզի այն մեծապես արժեքային համայնք է: Մի բան լիովին հստակ է՝ ով ուզում է դառնալ արժեքային այս համայնքի մաս, նա պետք է ընդունի այս ամենը՝ առանց բացառության: Առանց բացառության՝ նշանակում է նաեւ՝ նա պետք է ընդունի իր անցալը, նաեւ՝ դրա մութ էջերը: Նա, ով հակասում է այս հիմնարար արժեքներին, չի կարող մեր համայնքի մասը լինել»,- շեշտեց պատգամավորը:

Հայերեն English

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը