Քաղաքականություն

Թուրքիայի զբաղեցրած տարածքի մեծ մասը պատկանում է հայ ժողովրդին. Գերման Ստերլիգով

3 րոպեի ընթերցում

Թուրքիայի զբաղեցրած տարածքի մեծ մասը պատկանում է հայ ժողովրդին. Գերման Ստերլիգով

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զբաղեցրած տարածքի մեծ մասը պատկանում է հայ ժողովրդին: «Ցանկացած վիճահարույց պատմական հարցի լուծում հիմնվում է պատմական աղբյուրների վրա: Մենք առաջարկում ենք Մոսկվայի և ամենայն Ռուսիոմեծ իշխան Իվան 4-րդ Ահեղի հրամանով 16-րդ դարում ստեղծված մի տարեգրություն, որտեղ զետեղված է աշխարհի պատմությունը՝ հնագույն դարերից մինչև 1550-ական թվականները»,-«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ռուսհայտնի քաղաքական և հասարակական գործիչ, գործարարևմեկենասԳերման Ստերլիգովը և հավելեց, որ հայկական կողմի ջանքերով շուտով ստեղծվելու է «Պատմական արդարության վերականգնման» միջազգային հասարակական կոմիտե, որում աշխատելու են բազմաթիվ փորձագետներ, քաղաքագետներ և վերը նշված կոմիտեի աշխատանքը մեծապես կարող է նպաստել ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլև Թուրքայից հայկական հողերի վերադարձին»,-շեշտեց նա և հավելեց, որ ապրիլի 24-ին անպայման մասնակցելու է սգո երթին:

Նա նկատեց, որ Իվան 4-րդ Ահեղի տարեգրությունում Հայաստանի մասին հիշատակումները բազմաթիվ են: «Հատկանշական է, որ հայկական հողերի մասին նկարագրությունները ուսումնասիրելիս տեսնում ես, որ Հայաստանի սահմանները շատ ավելի ընդարձակ են ներկայիս հայկական պետական սահմանների համեմատ, ինչը հետագայում կարող է շատ լավ հիմք հանդիսանալ Թուրքիայից պատմական հայկական հողերի վերադարձի հարցում»,-ընդգծեց նա և հավելեց, որ Երևանի պետական համալսարանին իր նվիրված 38 հատորից բաղկացած 16-րդ դարի տարեգրությունը բացառիկ է, քանի որ նրա ֆաքսիմիլային պատճենը ներկա պահին միակն է աշխարհում։

«Արմենպրես»-ի այն հարցադրմանը, թե արդյոք հավաստի՞ են վերը նշված տարեգրությունում զետեղված տեղեկությունները, նա պատասխանեց հետևյալը. «Իվան 4-րդ Ահեղի տիրապետության օրոք պատմություն կեղծելը «բավական վտանգավոր էր գլխի համար», այդ պատճառով անհնար է կասկածի տակ առնել տարեգրության մեջ եղած տեղեկությունները։ Թուրքիան միայն դատարկ բառերով կարող է հոխորտալ, որ իր տարածքում չեն գտնվում հայկական հողեր, քանի որ չունի համապատասխան պատմական աղբյուրներ`ի տարբերություն հայերի»,-հայտնեց Ստերլիգովը։

Մոսկվայի առաջատար փաստաբաններից մեկի` Արթուր Հայրապետովի հրավերով`ապրիլի 22-ին Երևան է ժանանել ռուս հայտնի գործարար և մեկենաս Գերման Ստերլիգովը: Նա Երևանի պետական համալսարանին նվիրեց հրատարակություններ, որտեղ վկայություններ կան նաև մինչև ցեղասպանությունը հայերին պատկանած բնակավայրերի մասին, ինչպես նաև Մեծ եղեռնին վերաբերող փաստաթղթեր: Օգտվելով ստեղծված հնարավորությունից` Գերման Ստերլիգովը խոսեց նաև Հայոց ցեղասպանությւան ճանաչման կարևորության մասին` նշելով, որ ինքը մեր կողքին է այս արդար պայքարում, քանի որ Ցեղասպանության ճանաչումն է ճիշտ ուղին և բոլոր արդար ու անկեղծ մարդիկ պետք է գնան ճանաչման ուղիով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում