Քերոլայն Քոքսը նոր ցեղասպանության փորձ է համարում Արցախի բնակչությանը սեփական հողից կտրելու Ադրբեջանի քայլերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարոնուհի Քերոլայն Քոքսը նոր ցեղասպանության փորձ է համարում Ադրբեջանի քայլը, որը փորձում է Արցախի ժողովրդին կտրել իր պատմական հողերից: «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» խորագրով գլոբալ ֆորումի ընթացքում իր ելույթում բարոնուհին ընդգծեց, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ ազատ ու անկախ ապևելու իրավունքը վաստակած Արցախի ժողովրդին, ինչը կարելի է համարել ցեղասպանության նոր փորձ: «Ես միշտ եղել եմ Արցախի ժողովրդի կողքը, ապրել եմ նրա հետ: Երբ ես այցելում եմ Հայաստան կամ Արցախ, ոգեշնչվում եմ, որովհետև դուք ոչ միայն վերածնունդ եք ապրում ձեր կրած տառապանքներից հետո, այլև քայքայման փշրանքներից գոյություն եք ստեղծում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Քերոլայն Քոքսը:

Քոքսի գնահատմամբ՝ հարկավոր է Ադրբեջանին պատասխանատու համարել նախկինում իրականացված էթնիկ զտումների, Արցախի բնակչության հանդեպ բռնությունների համար: Բարոնուհին շեշտեց, որ Արցախի Հանրապետության բնակչությունն ունի ազատ և անկախ ապրելու իրավունք: «Ես ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել Արցախի ժողովրդին»,- եզրափակեց նա:

Հայերեն English

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը