Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է համաշխարհային մակարդակով քրեականացվի. Ֆրանսուա Ռոշբլուան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբուլան վստահ է, որ ցեղասպանությունների կանխարգելման լավագույն ուղին ոչ միայն դրանց դատապարտումն է, այլեւ ժխտողականությունը քրեական հանցանք սահմանելը: «Հայոց ցեղասպանության ժխտման մեջ տեսնում եմ զայրացուցիչ դրսեւորում, որը սպառնալիք է հանրային ազատությունների համար, քանի որ ոտնահարվում է արդարությունը եւ մարդկանց արժանապատվությունը: Անհրաժեշտ է քրեական պատիժ սահմանել նման գործելակերպի համար, որպեսզի հնարավոր չլինի նման ցեղասպանական գործողություններ կատարել: Ցեղասպանության ժխտումը պետք է քրեական պատիժ հռչակվի համաշխարհային մակարդակով: Ցավում եմ, որ ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդը խոչընդոտեց նման օրենքի ընդունումը: Մենք շարունակում ենք մեր աշխատանքները այդ խոչընդոտները վերացնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի ժամանակ ասաց ֆրանսիայի պատգամավորը` շեշտելով, որ որպես խորհրդարանականներ իրենց վրա զգում են նաեւ թուրքական ճնշումները:

Անդրադառնալով ցեղասպանությունների խնդրին՝ նա շեշտեց, որ միջազգային հանրությունը պետք է լրջորեն մտածի կանխարգելման մասին: «20-րդ դարի վերջին Սումգայիթում կայացած ջարդերը փաստեցին, որ այն, ինչ տեղի է ունեցել դարասկզբին, կարող է վայրագ ձեւով կրկնվել նաեւ մեր օրերում: Այս առնչությամբ իմ համերաշխությունն եմ հայտնում Արցախի ժողովրդին, նրա ինքնորոշման իրավունքին»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ իր համերաշխությունն է հայտնում Հռոմի Ֆրանցիսկոս պապին եւ համամիտ է Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարում հնչեցրած նրա մտքերի հետ:

Հայերեն English

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը