Քաղաքականություն

Կոնգրեսական Ադամ Շիֆը ընթերցել է Հայոց ցեղասպանության զոհերի անունները

2 րոպեի ընթերցում

Կոնգրեսական Ադամ Շիֆը ընթերցել է Հայոց ցեղասպանության զոհերի անունները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ նեկայացուցիչների պալատում ընթերցեց Հայոց ցեղասպանության 1000 զոհերի անուններ: Ինչպես Հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Glendale News Press պարբերականը, մոտ մեկ ժամ տևողությամբ ընթերցմանը ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, ովքեր երկու շաբաթվա ընթացքում ներկայացրել էին Հայոց ցեղասպանության զոհ դարձած իրենց բարեկամների անունները:

Անունները բարձրաձայն ընթերցելուց բացի, կոնգրեսականը այս անունները հրապարակել էր իր Թվիթերի միկնոբլոգում #NeverForget1915 հաշթեգով՝ ի հիշատակ 100 տարի առաջ Հայոց ցեղասպանության զոհ դարձած 1.5 միլիոն զոհված հայերի հիշատակին:

«Ընդամենը մեկ ժամվա ընթացքում ես կարողացա կարդալ փոքր քանակությամբ մարդկանց անունները, ովքեր սպանվել էին Հայոց ցեղասպանության ժամանակ: Բոլոր 1.5 միլիոն զոհերի անունները կարդալու համար կպահանջվին շաբաթներ: Հույս ունեմ, որ սա կհրավիրի հասարակության ուշադրությունը տեղի ունեցած հրեշագործության հուժկու լինելուն: Անունը, ի տարբերության թվի, վերացական չէ: Յուրաքանչյուր զոհ հանդիսանում էր մեկի որդին կամ դուստրը, մայրը կամ հայրը, պապիկը կամ տատիկը, մորաքույրը կամ քեռին», - ասաց Ադամ Շիֆը:

Ադամ Շիֆի ընթեցանությունը տեղի ունեցավ մեկ օր անց այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հաստատեց, որ ԱՄՆ նածագահ Բարաք Օբաման չի կիրառի «ցեղասպանություն» բառը:

Ինչպես ավելի վաղ փոխանցում էր «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել էին Սպիտակ տան պաշտոնյաները: Այս տեղեկությունն ԱՄՆ նախագահի նստավայրում ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներին հայտնել են Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Դենիս ՄըքԴոնաֆը և ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդեսը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում