ՌԴ պետդուման Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն կընդունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ պետդուման ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամհ հայտարարություն կընդունի: Այս մասին «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում հայտարարեց ՌԴ պետդումայի փոխնախագահ Նիկոլայ Լոգիչևը: «Ռուսաստանի Դաշնության Պետդուման դեռևս 1915թ. ընդունել է բանաձև, որում դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Այդ բանաձևով մենք դատապարտել ենք Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին, իսկ ապրիլի 24-ը հռչակել ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Վաղը իմ գործընկերները պատրաստ են ընդունել հայտարարություն՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Լոգիչևը:

Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի և վաղեմության ժամկետ չճանաչող իրողություն է, իսկ դրա ժխտումն՝ անընդունելի: «Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է և այն թեման է, որի մասին սառնասրտորեն խոսել հնարավոր չէ: Ցեղասպանությունն այն երևույթն է, որը ցույց է տալիս, թե որքան դաժան կարող է լինել մարդը: Մենք պետք է պայքարենք, որ նման երևույթներն այլևս չկրկնվեն»,- ընդգծեց Լոգիչևը:

Նրա գնահատմամբ՝ այսօր Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները սկսում են ցեղասպանության տեսք ստանալ, ինչն արդյունք է այն բանի, որ ժամանակին հայերի, ասորիների և հույների նկատմամբ ցեղասպանությունը չի արժանացել միջազգային հանրության դատապարտմանը:

Հայերեն English Русский

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը