Քաղաքականություն

Հայերը սպանվեցին հայ եւ քրիստոնյա լինելու համար. Ռիչարդ Չառնեցկի

2 րոպեի ընթերցում

Հայերը սպանվեցին հայ եւ քրիստոնյա լինելու համար. Ռիչարդ Չառնեցկի

ԵՐԵՎԱՆ 22 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ դար առաջ հայերը սպանվեցին հայ լինելու համար, մեկ դար առաջ հայերը սպանվեցին քրիստոնյա լինելու համար եւ այսօր, Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց պետք է հարցն առաջ քաշել, դատապարտել՝ նման գործողությունները հետագայում կանխելու համար: Երեւանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի ժամանակ նման տեսակետ հայտնեց Եվրոպական խորհրդարանի նախագահի տեղակալ Ռիչարդ Չառնեցկին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Չառնեցկին ասաց, որ ինքը գիտի, թե ինչ է նշանակում ցեղասպանություն եւ գիտի, թե այն ինչ ահավոր չարիք է ցեղասպանություն ապրած սերունդների համար: «Եվրոպական խորհրդարանի անունից, Եվրոմիության 500 միլիոն բնակչության անունից հարգանքի տուրք եմ մատուցում հայ ժողովրդին, ովքեր վերապրեցին Հայոց ցեղասպանություն` ազգային մեծագույն ողբերգությունը: Ինձ ծանոթ է այդ զգացողությունը, ցեղասպանության կենսափորձ ունի նաեւ Լեհաստանը: Մեկ դար առաջ հայերը սպանվեցին միայն հայ լինելու պատճառով, սպանվեցին միայն քրսիտոնյա լինելու պատճառով: Ես հիացմունքով եմ հայացքս հառում հայ ժողովրդին, որ հպարտ է իր պատմական մեծագույն ժառանգությամբ, հիանալի մշակույթվ եւ քաղաքակրթությամբ: Լեհերը, եվրոպացիները գիտեն, որ կարող ենք կերտել ապագա` թիկունք շրջելով դեպի անցյալը: Այս արարողությունն ու համաժողովը կոչ է աշխարհին եւ երիտասարդներին, ում ձեռքում է աշխարհի ապագան»,- ասաց Չառնեցկին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում