Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ չպետք է առաջնորդվել վայրկենական շահով. ՌԴ դաշնային ժողովի փոխնախագահ

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ չպետք է առաջնորդվել վայրկենական շահով. ՌԴ դաշնային ժողովի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը կանգնած է Հայոց ցեղասպանության ճանաչման ակնունքներում եւ այսօր էլ Մեծ Եղեռնն ընդունելով որպես սեփական ցավ, Ռուսաստանի 643 քաղաքներում կիրականացվեն հիշատակի միջոցառումներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի ժամանակ ՌԴ դաշնային ժողովի փոխնախագահ Գալինա Կորելովան ասաց, որ միջազգային տերությունները չպետք է ժխտեն Հայոց ցեղասպանությունն ու առաջնորդվեն վայրկենական, կոնյունկտորային շահով: Այս հարցի առնչությամբ պետք է առաջնորդվել սկզբունքով:

«Օսմանյան կայսրության վայրագությունները, հայերի զանգվածային սպանություններն այն ժամանակ ցնցել էին ռուսական հասարակությանը: Օսմանյան կայսրության կատարածը հանցագործություն է մարդկության եւ քաղաքակրթության դեմ: Մի շարք պետություններ այսօր էլ կասկածի տակ են դնում պատմական ճշմարտությունը եւ ելնում կոնյունկտորային վայրեկենական շահերից: Այս թեման չպետք է դառնա հակամարտության պատճառ: Գերակայությունը պետք է լինի ջանքերի միավորումը, որն ուղղված լինի տարածաշրջանում կայունության հաստատմանը: Այս առնչությամբ մենք չենք փոխել մեր դիրքորոշումն ու առաջնորդվում ենք պատմական հիշողության պահպանմամբ»,- ասաց Կորելովան` ներկաներին հիշեցնելով, որ ՌԴ պետուման երկու անգամ հայտարարություն է ընդունել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը, իսկ փաստը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին, վկայում է, որ ՌԴ-ն Հայաստանի կողքին է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում