Քաղաքականություն

Դոդիկը չի ընկրկում. Թուրքիան պետք է ճանաչի 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը

2 րոպեի ընթերցում

Դոդիկը չի ընկրկում. Թուրքիան պետք է ճանաչի 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան չի ցանկանում ճանաչել 1.5 միլիոն հայերի սպանությունը, որը բնորոշվում է մեկ բառով` ցեղասպանություն: Բոսնիայի եւ Հերցոգովինայի կազմում Սերբական Հանրապետության մայրաքաղաք Բանյա Լուկայի օդանավակայնում լրագրողների հետ զրույցում նշել է նախագահ Միլորադ Դոդիկը: «Թույլ չտալով թռչել սեփական տարածքով` Թուրքիան երբեք չի կարողանա քողարկել 100 տարի առաջ հայ քրիստոնյաների նկատմամբ իրականացված ահասարսուռ հանցագործությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`բոսնիական RTV BN հեռուստաընկերության եթերում ասել է Դոդիկը:

Նա նշել է, որ Բուլղարիայի Բուրգաս քաղաքում իրենք սպասել են ժամը 10։45-15։00-ը, սակայն Թուրքիան արգելել է թռչել իր տարածքով: «Ես պետք է ներկա գտնվեի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում անցկացվելիք հիշատակի արարողությանը, սակայն թուրքական իշխանությունները իրենց տարածքով մեզ այդպես էլ թռիչքի թույլտվություն չտվեցին»,-պարզաբանել է Դոդիկը:

Բոսնիա եւ Հերցեգովինայի կազմում Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկի այցը նախատեսված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում: Օրերս Միլորադ Դոդիկը «1915-1917թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» հայտարարություն էր ուղարկել խորհրդարան: «Հարկավոր է աշխատանքներ տանել մարդու իրավունքների, միջազգային քրեական իրավունքի պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաեւ ընդգծել, որ մարդկության դեմ իրագործված հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, եւ պետք է ներդրում ունենալ ցեղասպանության ժխտման դեմ պայքարում»,- ընդգծել էր Դոդիկը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում