Քաղաքականություն

Իռլանդական Sinn Fein կուսակցության խոսնակը կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

2 րոպեի ընթերցում

Իռլանդական Sinn Fein կուսակցության խոսնակը կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդական Հանրապետական բանակի քաղաքական թևը հանդիսացող Sinn Fein կուսակցության արտաքին գործերի հարցերով խոսնակ Շոն Քրոուն (Sean Crowe) կոչ է արել Իռլանդիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է իռլանդացի քաղաքական գործչի պաշտոնական կայքը: «Այս տարի իմ գործընկեր Անգուս Օ Սնոդայը (Aengus O Snodaigh) խորհրդարան է ներկայացրել միջնորդագիր` կոչ անելով Իռլանդիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը` 100-րդ տարելիցի տարում: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է:

Նրա ստացած պատասխանն ամբողջովին ոչ համարժեք էր: Դրանում ասվում էր, որ իռլանդական կառավարությունը դիրքորոշում չի որդեգրել և չի էլ որդեգրելու այդ հարցի վերաբերյալ` ի տարբերություն 20-րդ դարի մյուս ցեղասպանությունների, ինչպիսիք են Հոլոքոստը և Ռուանդայի ցեղասպանությունը»,- հայտնել է Քրոուն` հավելելով, որ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունն ապացուցող դիվանագիտական, գրավոր և բանավոր վկայություններ կան:

«Եթե մենք չընդունենք անցյալի եղելությունը, մենք չենք կարող դասեր քաղել մեր սխալերից և առաջ շարժվել: Մենք պետք է հավաքական կերպով երաշխավորենք, որ մենք դեմ ենք պատմության աղավաղմանը»,- ասել է նա:

Իռլանդացի քաղաքական գործիչը նշել է, որ միջազգային հանրության լռությունը ավելացնում է հայ ժողովրդի ցավը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում